526.33
7.47
477.22
+2
Եղանակը Երևանում
Հայ

60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ

11:00
13 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: 

Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր: 

Վարչապետը, անդրադառնալով բիզնես ոլորտին, նշել է, որ մեր երկրում պետք է փորք, միջին և խոշոր բիզնեսի վերաբերյալ ճիշտ ախտորոշում անել: 

«Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա: Պետք է խոստովանենք, որ խոշոր բիզնես ասելով՝ մինչև հիմա Հայաստանում հասկանում ենք վատ բան, սակայն իրականում այդ փոփոխությունը հիմա տեղի է ունենում, մարդիկ սկսում են հասկանալ, որ այն այդքան էլ վատ բան չէ: Խոշոր բիզնեսը պետք է կատարի առաջնորդող դեր: Ցավոք, մինչև հիմա փոքր և միջին բիզնեսի մասին խոսում ենք «յոլա գնալու» տրամաբանությամբ, սակայն փոքրը նրա համար է, որ դառնա միջին, միջինը` խոշոր, իսկ վերջինս՝ գլոբալ բիզնես: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կամաց-կամաց հանրությունը խոշորին չընկալի որպես գիշատիչ մի բան, որը հոշոտում է ամեն ինչ: Փոքր և միջին բիզնեսին պետք է կարողանանք պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ պետք է խոշորի հնարավորությունները սահմանափակենք»,- ասել է վարչապետը: 

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում տեսնում ենք նոր սերնդի գործարարների, և հանրությունը պետք է նրանց ընկալի որպես գործող ամենակարևոր անձերի:  

«Երբ ասում ենք թոշակ, զինվորի կարիքների լուծում, կրթություն, ապա այդ կարիքները բավարարվում են գործարարների հարկերից, հետևաբար վերջինս պետք է զգա ոչ միայն կառավարության, այլև հանրության վերաբերմունքը»,- նշել է վարչապետը: 

Ի պատասխան գործարարներից մեկի հարցին` Նիկոլ Փաշինյանը խոսել է հողային ռեֆորմի մասին: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ բարեփոխումը և հավելել, որ այժմ գործադիրն աշխատում է այդ ուղղությամբ:  

«Մեր գյուղատնտեսության կառուցվածքը չի սպասարկում ազգային և պետական ձգտումները, որովհետև գյուղատնտեսություն ասելով՝ մենք շարունակում ենք հասկանալ, որ մարդը պետք է չարչարվի և ոչ մի արդյունք չստանա դրա դիմաց: Մեր խնդիրն է արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, և դա առանց հողային ռեֆորմի հնարավոր չէ»,- ընդգծել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը, խոսելով ենթակառուցվածքների մասին, անհրաժեշտ է համարել, որպեսզի կոնկրետ ներդրումային ծրագրերի դեպքում պետությունը ստանձնի տվյալ ներդրումային օբյեկտ տանող ավտոճանապարհի կառուցման պատասխանատվությունը: 

Վարչապետը նշել է, որ գալիք տարվա պետական բյուջեի մեջ այդ սկզբունքը պետք է ներառվի: 

«Դա կլինի նաև մեր վերաբերմունքի արտահայտումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով բիզնեսի «խաղի կանոնների» մասին` վարչապետը նկատել է, որ շատերն ասում են, թե դրանք պարզ չեն:  

«Ցանկանում եմ նշել, որ խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին և՛ պետական և՛ ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան և ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող և թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու և գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»,- ասել է վարչապետը` անդրադառնալով խաղողի մթերման գործընթացում գործարանի և գյուղացու հարաբերություններին: 

Անդրադառնալով նաև էլեկտրաէներգիայի մատակարարումների գործընթացում առկա խնդիրներին` վարչապետը ներկաներին է փոխանցել ՀԷՑ-ի սեփականատիրոջ խոսքերը, որ 2020 թվականին ոլորտում նախատեսվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիր:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:46
28 Հոկտեմբերի 2019
ՀՀ վարչապետ. 2020թ.–ին կբարձրանա շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձը
Փաշինյանը նշել է, որ 2020թ.–ին կբարձրանա շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ։
11:40
23 Հոկտեմբերի 2019
Եվրոպայում այլևս չեն լինի էժան ավիատոմսեր
Եվրոպայում այլևս չեն լինի էժան ավիատոմսեր:
16:31
16 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ի ղեկավարը հայտնեց, թե ինչպես կարելի է մաքսազերծել մեքենաները հին տուրքերով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, թե ինչպես կարելի է հին տուրքերով մաքսազերծել հանրապետություն ներկրվող մեքենաները:
12:59
16 Հոկտեմբերի 2019
«Պոբեդան» կտրուկ բարձրացնում է տոմսերի արժեքը դեպի ՌԴ
Դա աննախադեպ բարձր միանգամյա աճ է:
17:43
08 Հոկտեմբերի 2019
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը:
17:51
07 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կբարձրանա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափը (ՎԻԴԵՈ)
2020 թ.-ի հունվարի 1-ից փոխվելու է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար սահմանված ներկրման դրույքաչափը:
19:53
04 Հոկտեմբերի 2019
ՌԴ–ն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան։
15:42
02 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը. Կարապետյան
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը:
17:51
01 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերն` ուղղված բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։
22:36
27 Սեպտեմբերի 2019
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար (ՎԻԴԵՈ)
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար:
13:54
24 Սեպտեմբերի 2019
ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով
Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:
19:41
23 Սեպտեմբերի 2019
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ: