2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում

30.11.2016, 15:22
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս` առաջին երկու եռամսյակներում գրանցված, համապատասխանաբար, 4.3 և 1.6 տոկոսի դիմաց, չորեքշաբթի հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հայաստանի ՀՆԱ ծավալն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է շուրջ 3.1 միլիարդ դոլար (մեկ դոլարի դիմաց 475.36 միջին փոխարժեքով)։

Վիճակագրական ծառայության տվյալներով, անկումը պայմանավորված է շինարարության ոլորտի` 8.5 տոկոսանոց և գյուղատնտեսության ոլորտի` 2.6 տոկոսանոց կրճատումներով։ Հաշվետու ժամանակահատվածում աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում (այդ թվում` էնռրգետիկայում)` 4.5 տոկոսով, և առևտրի ու ծառայությունների ոլորտում` 4.9 տոկոսով։

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2016 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 0.4 տոկոս։ Միաժամանակ, տնտեսական ակտիվության աճի տեմպերը երկրորդ կիսամյակից սկսել են դանդաղել։

Երկրի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ աճը 2016 թվականի արդյունքներով ծրագրված է 2.2 տոկոսի մակարդակում։ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է երկրի 1.9 տոկոսանոց տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 2 տոկոսանոց աճ, իսկ Եվրասիական զարգացման բանկը` 2.-2.5 տոկոսի մակարդակում։ -0-