ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ

24.11.2017, 16:04
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում և առաջարկում են բոլոր Visa քարտապաններին մասնակցել ակցիաին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Ակցիան տարածվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Visa քարտապանների վրա, որոնք 2017 թ.-ի նոյեմբերի 15–ից մինչև 2018թ.–ի փետրվարի 15–ը ներառյալ կկատարեն ամենաշատ գումարի անկանխիկ գործարքներները նվազագույնը 300 000 ՀՀ դրամի չափով (այդ թվում ինտերնետ խանութներում, բացառությամբ կոմունալ և այլ անկանխիկ վճարումների, որոնք իրականացվում են բանկոմատների և ինտերնետ կայքերի միջոցով)», – նշվում է տարածած հաղորդագրությունում։


Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ. 8 mini iPad և գլխավոր մրցանակ` 2 տուրիստական փաթեթ դեպի Փարիզի Դիսնեյլենդ (յուրաքանչյուրը 2 անձի համար):

«Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր գործող Visa քարտապանները, և նրանք, ովքեր կդառնան Visa քարտապան ակցիայի անցկացման ընթացքում: Խաղարկությունը կանցկացվի հաճախորդների ներկայությամբ` պատահական ընտրության սկզբունքով և կհեռարձակվի ուղիղ եթերով», – հայտնում են բանկից:

#երբիրականանումեներազանքները ակցիայի անցկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-