437.67
4.35
404.35
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսական «Գազպրոմն» իր վրա կվերցնի Հայաստանում գազի սակագնի նվազեցման ֆինանսավորման ռիսկերը. ՀԾԿՀ

14:45
07 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Գազպրոմն» իր վրա կվերցնի Հայաստանում գազի սակագների նվազեցման ֆինանսավորման հետ կապված ռսիկերը, երկուշաբթի Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով, հայկական կարգավորիչը մինչև նոյեմբերի վերջը նախատեսում է վերանայել գազի սակագինը, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն 2017 թ.-ի հունվարից և կգործի մեկ տարի:

«Բացի այդ, կներդվի սպառողների նոր խումբ` սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնց համար սակագները շատ ավելի ցածր կլինեն, քան մնացած սպառողների դեպքում», - ասաց Նազարյանը:

Անդրադառնալով գազի սակագների նվազման հիմքերին, նա նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է մի քանի պատճառ, որոնց թվում է Վրաստանի տարածքով գազի տարանցման սակագնի հնարավոր նվազումը, բիզնեսին և բնակչության սոցիալապես անապահով շերտերին տրամադրվող արտոնությունները, ինչը թույլ կտա ապահովել սպառման լրացուցիչ ծավալներ և կհանգեցնի ընկերության լրացուցիչ հասույթի:

ՀԾԿՀ նախագահի խոսքով, ընկերությունը նաև նշում է, որ իրականացրել է ֆինանսական պարտավորությունների հիմնական մասը, ինչի հաշվին լրացուցիչ ռեսուրսներ կազատվեն, ինչպես նաև օպտիմալացում կանցկացնի` արդյունքում ուղղելով տնտեսված գումարները այդ նպատակների իրականացմանը:

«Բացի այդ, ամենագլխավոր աղբյուրն այն է, որ ռուսական «Գազպրոմը» խոստացել է իր վրա վերցնել բոլոր ռիսկերը և պատրաստ է սուբսիդավորել անհրաժեշտ մասը, եթե ֆինանսական ռոսուրսները չբավականացնեն` բոլոր հնարավոր ռիսկերը բացառելու և սակագնի ցածր մակարդակը պահպանելու համար: Ընդ որում, սակագնի նվազումը չի ֆինանսավորվելու Հայաստանի պետական բյուջեից», - ընդգծեց Նազարյանը:

Այժմ 10 հազար խորանարդից պակաս գազ օգտագործող հայ բաժանորդների համար սակագինը կազմում է 146,7 հազար դրամ 1 հազար խորանարդի դիմաց, իսկ 10 հազար խորանարդից ավել օգտագործողների համար` 257,56 պայմանական միավոր 1 հազար խորանարդ գազի դիմաց: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
22:29
18 Դեկտեմբերի 2023
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ