433.09
4.17
413.45
+11
Եղանակը Երևանում
Հայ

Տեղափոխեք ձեր շինարարական բիզնեսը նոր մակարդակ PlanRadar-ի հետ միասին

11:39
14 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շինարարական ոլորտը տնտեսության համակարգաստեղծ ոլորտներից է: Բոլորին անհրաժեշտ են բնակարաններ և ենթակառուցվածք, և չնայած պարբերական ճգնաժամերին, շինարարական շուկան մշտապես աճում է և խոշորացվում. այսպես Հայաստանում շինարարության ծավալը 2022թ.-ի հուլիսին, 2021թ.-ի համեմատ, ավելացել է 16.8%:

Նախագծերը բարդանում են, պատվիրատուները դառնում են ավելի պահանջկոտ: Մրցակցային շուկայում կարևոր է առավելագույնս օպտիմալացնել սեփական ժամանակը, ռեսուրսներն ու ծախսերը: Այս հարցում ժամանակակից շինարարներին օգնում են թվային, ամպային լուծումները, որոնք նախատեսված են շինարարության և կոմերցիոն անշարժ գույքի նախագծերի վերահսկողության համար, և նման լուծումներից է PlanRadar-ը: Շինարարության կամ վերակառուցման աշխատանքային գործընթացում նման գործիքի կիրառումը չափազանց ծանրակշիռ և պրակտիկ առավելություն է:

Ահա, թե ինչ կարող է անել PlanRadar-ը.

Թվային փաստաթղթաշրջանառության իրականացում. դա նշանակում է, որ նախագծի հետ կապված բոլոր տվյալներն ու փաստաթղթերը ցանկացած սարքից և ցանկացած պահի հասանելի կլինեն նախագծի բոլոր մասնակիցներին: Ոչինչ չի կորի և չի կրկնվի:

PlanRadar-ն ունի շինարարության վերահսկողության համար նախատեսված կարևոր գործիքակազմ՝ թվային գծագրեր և BIM մոդելներ, կան հաշվետվությունների պատրաստի ձևանմուշներ, ինչպես նաև հնարավոր է հեշտությամբ ստեղծել սեփական հաշվետվությունը՝ հաշվի առնելով կոնկրետ ընկերության պահանջները: Հենց օբյեկտում կարելի է կազմել թերությունների հետ կապված տեղեկություններ, ընդունման/հանձնման ակտեր, տեսչական մարմինների վերաբերյալ տարատեսակ հաշվետվություններ: Ադմինիստրատորի աշխատանքը տնտեսվում է 2 անգամ:

Թափանցիկ և անկար հաղորդակցություն. նախագծի ուշացման պատճառներից մեկը բարդ և ոչ ուղղակի հաղորդակցությունն է նախագծի բազմաթիվ մասնակիցների հետ, իսկ նախագծի հետ կապված մշտապես թարմացումներ են կատարվում: Կարևոր է, որպեսզի նախագծի բոլոր մասնակիցներին հասանելի լինի ակտուալ և նույնատիպ տեղեկատվություն, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ընդունել որոշումներ առաջացած խնդիրների մասով և առանց ուշացումների վերացնել թերությունները վաղ փուլերում: Այս ամենն ապահովում է PlanRadar միասնական հարթակը, ընդ որում կարելի է անվճար միացնել դիտորդների և ենթակապալառուների անսահմանափակ քանակ: Որոշումների ընդունման օպերատիվությունն ավելանում է, տարընթերցումները՝ հարթվում:

Նախագծի կառավարման լայն գործիքակազմ. PlanRadar-ը կառուցվածքայնորեն հավաքում և նախագծի հետ կապված տեղեկատվությունը մատուցում է գունավոր, պատկերավոր տեղեկատվական պանելների տեսքով: Կարելի է միաժամանակ վարել մի քանի նախագիծ և ընդգրկել նրանց հետ կապված բոլոր խնդիրները, համակարգը բաց չի թողնի ոչ մի վերջնաժամկետ կամ կրիտիկական խնդիր: Մոտեցող ժամկետների և խնդրի կարգավիճակի փոփոխության ծանուցումներն ավտոմատ ուղարկվում են: Օգտվելով վիճակագրության պանելներից՝ միշտ կարելի է ստանալ դիագրամներ՝ ձեզ հետաքրքրող պարամետրերով՝ ժամանակ, ռեսուրսներ, քանակ և ծանրաբեռնվածություն: Վերլուծությունը հենց ձեր գրպանում է՝ հարմար և հասկանալի ինտերֆեյսով: Շատ պրակտիկ է օգտագործել Նախագծի գծագիրը, որտեղ կիրառվում է Գանտի դիագրամը, վերջինս երաշխավորում է մոնիտորինգ և ժամկետների պահպանում: Նման ավտոմատացումն ու պրակտիկ մոտեցումը տնտեսում է նախագծի մենեջերի ժամանակը և բարձրացնում արտադրողականությունը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:26
04 Օգոստոսի 2023
Հայաստանում հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է (ՑԱՆԿ)
Հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է. ՑԱՆԿ
14:57
23 Հունիսի 2023
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
13:05
10 Մայիսի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման. ՎԻԴԵՈ
14:45
21 Ապրիլի 2023
Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից. Քերոբյան
Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում  օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից
20:57
31 Մարտի 2023
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
13:24
06 Փետրվարի 2023
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին