531.95
7.48
476.32
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հինգ հայեր ներառվել են ՌԴ–ի 200 ամենահարուստ գործարարների Forbes–ի վարկանիշում

13:13
19 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայազգի 5 գործարարներ, այդ թվում` Սամվել Կարապետյանը, եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, Ռուբեն Վարդանյանն ու Ալբերտ Ավդոլյանը, ներառվել են ՌԴ–ի 200 ամենահարուստ գործարարների Forbes–ի վարկանիշում։

Forbes–ի ռուսական տարբերակի տվյալների համաձայն, հայազգի գործարարների ընդհանուր ունեցվածքը գնահատվում է մոտ 6,8 մլրդ դոլար։

Forbes–ի տվյալներով, ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է վարկանիշի 30–րդ հորիզոնականը, նա ամենամեծ ունեցվածքի սեփականատերն է վարկանիշում ներառված բոլոր հայերից։ Կարապետյանի ընդհանուր ունեցվածքը գնահատվել է 3,7 մլրդ դոլար, այն ավելացել է 0,3 մլրդ դոլարով` նախորդ տարվա համեմատ։

Загружается новость ... "Лево"

«Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ներդրումային ընկերության համահիմնադիր և Ռուսաստանում ու Հայաստանում իրականացվող բազմաթիվ նախագծերի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է 109–րդ տեղը Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների 2018 թ.–ի վարկանիշում։ Գործարարի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 950 մլն դոլար։

«ՌԵՍՈ–Գարանտիայի» փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովը (750 մլն դոլար) զբաղեցրել է 141–րդ հորիզոնականը։ Նրա կրտսեր եղբայրը` «ՌԵՍՈ–Գարանտիայի» նախագահ Սերգեյ Սարկիսովը, նույն ծավալի կապիտալով զբաղեցրել է 142–րդ հորիզոնականը։

«Telconet» հիմնադրամի համասեփականատեր Ալբերտ Ավդոլյանը զբաղեցնում է վարկանիշի 146–րդ հորիզոնականը։ Գործարարի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 700 մլն դոլար։

«Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարները» Forbes –ի 2018 թ.–ի վարկանիշը գլխավորել է Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը (19,1 մլրդ դոլար), երկրորդ տեղում է «Սեվերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը (18,7 մլրդ դոլար)։ Երկրի ամենահարուստ գործարարների եռյակը եզրափակում է «Նովատէկի» վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնը` 18 մլրդ դոլարով, նա մեկ տարում կորցրել է 400 մլն դոլար։

Forbes–ը նշում է, որ չնայած շուկայի լճացմանն ու արևմտյան նոր պատժամիջոցների սպասմանը, շուկայի դերակատարների մեծամասնության համար 2017 թվականը հաջող էր։ 200 ամենահարուստ ձեռներեցների ընդհանուր ունեցվածքն աճել է 25 մլրդ դոլարով` հասնելով 485 մլրդ դոլարի, իսկ միլիարդատերերի թիվն ավելացել է` 96–ից դառնալով 106։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:31
16 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ի ղեկավարը հայտնեց, թե ինչպես կարելի է մաքսազերծել մեքենաները հին տուրքերով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, թե ինչպես կարելի է հին տուրքերով մաքսազերծել հանրապետություն ներկրվող մեքենաները:
12:59
16 Հոկտեմբերի 2019
«Պոբեդան» կտրուկ բարձրացնում է տոմսերի արժեքը դեպի ՌԴ
Դա աննախադեպ բարձր միանգամյա աճ է:
11:00
13 Հոկտեմբերի 2019
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ:
17:43
08 Հոկտեմբերի 2019
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը:
17:51
07 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կբարձրանա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափը (ՎԻԴԵՈ)
2020 թ.-ի հունվարի 1-ից փոխվելու է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար սահմանված ներկրման դրույքաչափը:
19:53
04 Հոկտեմբերի 2019
ՌԴ–ն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան։
15:42
02 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը. Կարապետյան
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը:
17:51
01 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերն` ուղղված բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։
22:36
27 Սեպտեմբերի 2019
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար (ՎԻԴԵՈ)
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար:
13:54
24 Սեպտեմբերի 2019
ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով
Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:
19:41
23 Սեպտեմբերի 2019
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ:
11:45
20 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական խաղեր և հատուկ ակցիաներ. Հայաստանում մեկնարկել է ֆինանսական գրագիտության «թեժ աշունը»
Հայաստանի բանկերի միությունը գործարկել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» միջոցառումների շարքը: