525.36
7.42
476.73
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. նախագծի ղեկավար

13:30
19 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը։ Այդ մասին, ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին հղում անելով, ասաց հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը, մեկնաբանելով՝ հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը:

Բրեդովի խոսքով, նման եզրակացություն է ստացվել շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։ Ռեակտորային համակարգին զուգահեռ հետազոտվել են մոտ 5 հազար միավոր սարքավորումներ, որոնց մասով կամ հաստատվել է մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորությունը կամ էլ՝ առաջարկվել է դրանք փոխարինել նորերով։

«Այսօր ամբողջությամբ փոխված են մեքենայացված սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել մինչև 15% ավելացնել էներգիայի գեներացումը՝ նույն ծախսերով։ Աշխատանքները շարունակվում են, և կարելի է ասել, որ նախագծի արդյունքում Հայաստանը կունենա նորագույն սարքավորումներով հագեցած ու անվտանգության համաշխարհային չափանիշներին համապատասխանող ԱԷԿ։ Այդ ամենը հնարավոր կդառնա հայ և ռուսաստանցի միջուկային մասնագետների ներդաշնակ աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում միայ»,-հավելեց Վլադիմիր Բրեդովը։

Իր հերթին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց, որ պլանային-նախազգուշական նորոգումից հետո, շնորհիվ հայ և ռուսաստանցի մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքի, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացել նախատեսված ժամկետից 60 ժամ առաջ։

«Հայկական ԷԱԿ-ը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության օբյեկտ է, այսօր կայանում արտադրվում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը։ Երկրի բնակչությանն ընդունելի սակագնով էլեկտրաէներգիայի ապահովումը մեզ համար էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է»,-նշեց Հակոբ Վարդանյանը։

Հիշեցնենք, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Այսօր հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում և գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում։ Կայանի աշխատանքը ապահովում է Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էլեկտրամատակարարումը։-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
13 Հոկտեմբերի 2019
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ:
17:43
08 Հոկտեմբերի 2019
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը:
17:51
07 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կբարձրանա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափը (ՎԻԴԵՈ)
2020 թ.-ի հունվարի 1-ից փոխվելու է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար սահմանված ներկրման դրույքաչափը:
19:53
04 Հոկտեմբերի 2019
ՌԴ–ն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան։
15:42
02 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը. Կարապետյան
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը:
17:51
01 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերն` ուղղված բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։
22:36
27 Սեպտեմբերի 2019
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար (ՎԻԴԵՈ)
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար:
13:54
24 Սեպտեմբերի 2019
ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով
Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:
19:41
23 Սեպտեմբերի 2019
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ:
11:45
20 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական խաղեր և հատուկ ակցիաներ. Հայաստանում մեկնարկել է ֆինանսական գրագիտության «թեժ աշունը»
Հայաստանի բանկերի միությունը գործարկել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» միջոցառումների շարքը:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
17:54
11 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը հնչեցրել է «Մեղրի» ԱՏԳ–ի շահագործման հետ կապված խնդիրները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` Մեղրի ԱՏԳ–ի շահագործման հետ կապված հարցին։