530.17
7.45
476.34
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կբարձրանա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափը (ՎԻԴԵՈ)

17:51
07 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2020 թ.-ի հունվարի 1-ից փոխվելու է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար սահմանված ներկրման դրույքաչափը, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ նախընտրողներին 2020 թվականի հունվարի 1-ից ընթացակարգային տեսանկյունից փոփոխություն չի սպասվում: Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից միության մաքսային տարածք ներմուծելիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկվելու են արժեքի կամ մաքսային արժեքի համար սահմանված դրույքաչափով` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ավելացված արժեքի հարկը` ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն:

«Փոխվելու է միայն բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի համար սահմանված դրույքաչափը. ներկայում գործող 10%-ի փոխարեն լինելու է 15%: Իսկ մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՊԵԿ-ը հիշեցնում է նաև, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի ու հեծանվի ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից` ըստ ՀՀ հարկային օրենսգրքի:

Ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ: Մոտոցիկլետի և հեծանվի համար բնապահպանական հարկ սահմանված չէ:

«Ի դեպ, ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար ներմուծվող բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի և հեծանվի արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի: Իսկ իրավաբանական անձանց դեպքում մաքսային արժեքը հայտարարագրվում է ապրանքային հայտարարագրում` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի: Եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կամ մաքսային արժեքը կսահմանի մաքսային մարմինը», - նշում են ՊԵԿ-ից:

«Կարևոր է իմանալ, որ եթե տրանսպորտային այս միջոցները ներկրեք 2019 թվականին, և մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թվականին գործող դրույքաչափերով: «Տարանցման հայտարարագիրը» լրացվում է սահմանային անցակետից տրանսպորտային միջոցը ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար, այսինքն` այն մաքսային մարմին, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային այն ձևակերպումները, որոնց ժամանակ լրացվելու են «ապրանքային» և «ուղևորային մաքսային հայտարարագրերը»: Դրանց հիման վրա էլ հաշվարկվելու են մաքսային վճարները: Հետևաբար, եթե ներկրեք, օրինակ, դեկտեմբերի 30-ին, ունենաք «տարանցման հայտարարագիր», բայց «ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը» գրանցվի 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը», - ասված է տարածած հաղորդագրությունում:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:31
16 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ի ղեկավարը հայտնեց, թե ինչպես կարելի է մաքսազերծել մեքենաները հին տուրքերով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, թե ինչպես կարելի է հին տուրքերով մաքսազերծել հանրապետություն ներկրվող մեքենաները:
12:59
16 Հոկտեմբերի 2019
«Պոբեդան» կտրուկ բարձրացնում է տոմսերի արժեքը դեպի ՌԴ
Դա աննախադեպ բարձր միանգամյա աճ է:
11:00
13 Հոկտեմբերի 2019
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ:
17:43
08 Հոկտեմբերի 2019
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը:
19:53
04 Հոկտեմբերի 2019
ՌԴ–ն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան։
15:42
02 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը. Կարապետյան
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը:
17:51
01 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերն` ուղղված բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։
22:36
27 Սեպտեմբերի 2019
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար (ՎԻԴԵՈ)
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար:
13:54
24 Սեպտեմբերի 2019
ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով
Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:
19:41
23 Սեպտեմբերի 2019
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ:
11:45
20 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական խաղեր և հատուկ ակցիաներ. Հայաստանում մեկնարկել է ֆինանսական գրագիտության «թեժ աշունը»
Հայաստանի բանկերի միությունը գործարկել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» միջոցառումների շարքը:
13:30
19 Սեպտեմբերի 2019
Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. նախագծի ղեկավար
Նման եզրակացություն է ստացվել շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։