417.4
4.02
393.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին․Երևանում կանցկացվի երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Armenian Business Forum-ը

14:22
07 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Հայկական բիզնես-ֆորում (ՀԲՖ) 2021-ը, որն առաջին անգամ կհամախմբի հարյուրավոր ձեռնարկատերերի՝ նոր ազդակ հաղորդելու Հայաստանի տնտեսական ներուժի և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, հաղորդում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:

ՀԲՖ 2021-ը կանցկացվի Հայ ձեռնարկատերերի ասոցիացայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ և կդառնա տարբեր մակարդակներում բիզնեսի փոխգործակցության խոշորագույն հարթակը Հայաստանի Հանրապետությունում:

Այս մասին հայտարարվել է այսօր՝ ստարտափ-նախագծերի եւ Հայաստանում գործող տարածաշրջանային և միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչների՝ գործարար համայնքի հետ հատուկ հանդիպման ընթացքում: 

Նախագծի նպատակն է՝ նպաստել Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, ստեղծել բաց երկխոսության հարթակ տարբեր գործարար համայնքների միջև, ամրապնդել նորարարական ձեռներեցության ոգին երկրում:

«Այսօր մեզ համար, ինչպես և նախկինում, ուժեղ Հայաստան ունենալը գերակա նպատակ է: Մենք շարունակում ենք փնտրել ու հնարավորություններ գտնել ազգային տնտեսության մրցունակության բարձրացման, երկրի բնակչության բարեկեցության ամրապնդման համար։ Ֆորումը հերթական քայլն է այդ ուղղությամբ, որի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի միջև արդյունավետ գործարար հարաբերությունների ու փոխգործակցության ձևավորումն է: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ձևավորել կայուն գործարար միջավայր եւ վստահորեն նայել ապագային», - նշվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ նախագծի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում: 

Հայկական բիզնես ֆորումը կանցկացվի առաջին անգամ, պլանավորվում է հետագայում ընդարձակել ֆորումի սահմանները, ստեղծել նոր հնարավորություններ ողջ աշխարհի հայ գործարար համայնքի շրջանում տնտեսական փոխգործակցությունը ամրապնդելու համար: 

Ֆորումին պատրաստվելու ընթացքում մինչեւ ս.թ. սեպտեմբերի 20-ը Հայաստանի քաղաքներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամրապնդել երկրի գործարար համայնքի փոխգործակցությունն ու փորձի փոխանակում ապահովել։ 

Հայ գործարարների ասոցիացիա

Հայ գործարարների ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորել է հայկական ծագումով հաջողակ գործարարներին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապեր ստեղծելու և դրանք ամրապնդելու նպատակով: Ասոցիացիայի հիմնական առաքելությունը Ռուսաստանում նոր հայ գործարար համայնք ստեղծելն է, որը կձևավորի փոխշահավետ գործընկերություններ և վստահության մշակույթ ձեռնարկատերերի շրջանում: 

Ասոցիացիայի հիմնադիրները մարդիկ են, որոնք տարիներ շարունակ իրենց գործունեության ընթացքում զգալի ներդրում են ունեցել Հայաստանում և Ռուսաստանում խոշոր բիզնեսը զարգացնելու գործում, նպաստել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և ռուս-հայկական ձեռնարկատիրության ոլորտում գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը: Նրանք են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանը, «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» ԲԱԲ տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Իգնաթյանը,   «ՌԱՆԴ-ՏՐԱՆՍ»NEBO.digital ԸԽ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Ավագումյանը, «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը: 

Ասոցիացիայի ռեզիդենտներ են ոչ միայն գործող և հաջողակ, այլ նաև ապագա ձեռնարկատերերը, որոնց զարգացման համար Ասոցիացիան մի շարք կրթական միջոցառումներ է պատրաստել: 

«Տաշիր» ընկերությունների խումբ 

«Տաշիր»-ը Ռուսաստանում գործող բազմապրոֆիլ ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999թ. և միավորում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկ, ինչպես նաև կառուցապատման, անշարժ գույքի առևտրի և ժամանցային ոլորտներում գործող ավելի քան 200 ընկերություն: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 000-ը: Ընկերությունների խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքում: Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:26
04 Օգոստոսի 2023
Հայաստանում հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է (ՑԱՆԿ)
Հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է. ՑԱՆԿ
14:57
23 Հունիսի 2023
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
13:05
10 Մայիսի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման. ՎԻԴԵՈ
14:45
21 Ապրիլի 2023
Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից. Քերոբյան
Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում  օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից
20:57
31 Մարտի 2023
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
13:24
06 Փետրվարի 2023
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին