435.48
4.36
404.42
+9
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` «Կամար» բիզնես կենտրոնում. վիրտուալ ինքնաթիռ, ռետրո ավտոմեքենաներ և սելֆի Ամերիաբանկի աշխատակիցների հետ

19:18
04 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի մասնակցել է «Կամար» բիզնես կենտրոնի հանդիսավոր շնորհանդեսին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը մասնակցել է միջոցառումներին և որոշել է տպավորություններով կիսվել ընթերցողների հետ։

Ինչու՞ «Կամար»

америабанк

«Կամար» բիզնես կենտրոնն աշխատում է այս տարվա ապրիլից, կառուցվածքում ներդրվել է մոտ 40 մլն դոլար, այս պահին այն արդեն ամբողջովին համալրված է. շենքում տեղակայվել են հայտնի ընկերությունների գրասենյակներ, դիվանագիտական ներկայացուցչություններ և Ամերիաբանկի գլխավոր գրասենյակը։

Ինչպես նշեց բիզնես կենտրոնի շինարարության ծրագրի ղեկավար Արտաշես Կազախեցյանը, բիզնես կենտրոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կենտրոնը միավորում է երկու պատմական շինություններ, որոնք գտնվել են այդ վայրում մոտ 100 տարի առաջ` Գյուղատնտեսական բանկի շենքն ու Թիֆլիսի առևտրային բանկի հին շենքը։ Հատկանշական է, որ ճարտարապետները շենքը մշակելիս որոշել են այս երկու պատմական շինությունները կապել կամարով, որի կենտրոնում «կենաց ծառն» է։ Միաժամանակ, հին շենքերի տարրերը կարելի է տեսնել նաև շինության ինտերիերի ձևավորման մեջ, որտեղ արդեն տեղափոխվել է հին շենքի մի մասը, որն իր հերթին ներդաշնակորեն միահյուսվում է ժամանակակից դիզայնի տարրերի հետ։ Բացի այդ, Ամերիաբանկի մուտքի դռան դիզայնում անգամ պահպանված է Թիֆլիսի առևտրային բանկի հին զինանշանը։

«Շենքն առանձնանում է նաև նրանով, որ այն առաջինն ու բացառիկն է իր էկոհամակարգով, իսկ կենդանի բույսերից պատրաստված «կանաչ գոտին» սահմանել է ռեկորդ, այն ամենաբարձր «կենդանի» պատն է Եվրոպայում», – նշեց նա։

Առանձին ուշադրության է արժանի Ամերիաբանկի նոր բեք–գրասենյակի հայեցակարգը, որտեղ փորձ է արվել կոտրել բանկային կարծրատիպերն ու աշխատակիցների համար ստեղծել ազատ աշխատելու, ստեղծարար գաղափարներ գեներացնելու մթնոլորտ և պայմաններ։

Ամերիաբանկի չորս հարկերի ինտերիերը մշակված է «Ամերիա քաղաք» թեմայով. յուրաքանչյուր հարկի մթնոլորտը մարմնավորում է քաղաքի զարգացումը` տեղափոխելով դեպի անցյալ և ապագա, ժամանակային և ուրբանիստական տարբեր ոճեր։ 9,7 հազար քմ տարածքում համադրված են հին Երևանի ճարտարապետության, արդյունաբերական downtown–ի, էկոլոգիական քաղաքի և ժամանակակից, նորարարական տեխնոլոգիական կերպարի տարրերը։ Հարկերից յուրաքանչյուրը ձևավորված է ներկայացված չորս կոնցեպտների շրջանակում։

Սելֆի վարչապետի հետ

центр камар америабанк

Չնայած որ շենքը փաստացի բացվել է ապրիլին, պետության առաջին դեմքի համար հանդիսավոր շնորհանդեսը տեղի է ունեցել այս կիրակի։ Շնորհանդեսին վարչապետի հետ միասին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Ամերիա» խմբի խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, «Ամերիաբանկի» աշխատակիցներ և բիզնես կենտրոնում տեղակայված այլ ընկերությունների ներկայացուցիչներ։

Մինչ հյուրերը շրջում էին շենքով Փաշինյանն անակնկալ մատուցեց նրանց. նա բիզնես կենտրոն եկավ հեծանիվով` այդ ամենը ներկայացնելով Facebook–յան ուղիղ եթերում։

Վարչապետը մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ շենքում գործող թանգարանին, որտեղ ներկայացված են բացառիկ պատմական լուսանկարներ, բանկի ստեղծման մասին վկայող փաստաթղթեր ու բանկի կնիքը, ինչպես նաև դիտեց հին և նոր շինությունների պատմության մասին պատմող ֆիլմը։

Վարչապետը հատուկ ուշադրություն դարձրեց շենքի դիզայնի տարրերին. նա չկարողացավ անտարբեր անցնել վիրտուալ ինքնաթիռով պատի կողքով, որի ֆոնին սելֆի արեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ։

центр камар америабанк

Ինչպես պարզաբանեցին Փաշինյանին, ինքնաթիռի սրահով պատը բացառիկ է, լուսանկարի մեջ այն վերածվում է 3D մոդելի` ապահովելով իրական ինքնաթիռի սրահում գտնվելու էֆեկտ։

Վարչապետին ուրախացրեց նաև հեռախոսային խցիկը, որտեղ տեղադրված է բազկաթոռ և հեռախոս, որը վարչապետը շտապեց փորձել, ինչպես նաև նստեց ռետրո ավտոմեքենայի ոճով պատրաստված սեղանի մոտ։

Փաշինյանին, կարծես, շատ էր դուր եկել շենքով կատարված շրջայցը, և նա հեռանալուց առաջ մի քանի սելֆի արեց Ամերիաբանկի աշխատակիցների հետ։ Ընդ որում, վարչապետը հրաժարվեց սելֆիի ապարատներից` օգտվելով իր անձնական հեռախոսից։ Նա իր հայտնի ուսապարկից հանեց սելֆիի համար նախատեսված ձողն ու մի քանի լուսանկար արեց։

Վարչապետը հեռացավ շենքից հեծանիվով և բարձր տրամադրությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
22:29
18 Դեկտեմբերի 2023
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ
10:00
12 Դեկտեմբերի 2023
Ինչպե՞ս ձևավորել ֆինանսական կարգապահություն
Պատմում ենք այն մասին, թե ինչն է խանգարում մարդկանց վերահսկել սեփական միջոցները և ինչպես փոխել իրավիճակը