ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առանց մենաշնորհների հաղթահարման Հայաստանում անհնար է խոսել որակյալ բարեփոխումների մասին տնտեսության ոլորտում:
«Մեզ ժառանգվել է այնպիսի երկիր, որտեղ տնտեսական գործունեությունը սահմանափակված էր: Դե–ֆակտո մենք արդեն ընդլայնել ենք այն (տնտեսական գործունեության ոլորտը, խմբգր.), մնում է միայն, որպեսզի մարդիկ հավատան դրան ու սկսեն ներդրումներ կատարել: Ընդ որում առանց մենաշնորհների հաղթահարման անհնար է խոսել Հայաստանի տնտեսության փոփոխությունների մասին», - ասաց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կառավարության նիստի ավարտից հետո:
Նա նշեց նաև, որ հիմա հասարակության շրջանանում դրական սպասումներ կան տնտեսությունից, և իշխանությունները պետք է կյանքի կոչեն դրանք։–0–