632.07
7
535.11
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը շարունակում է ֆինանսական ոլորտում կիրառել կանխարգելիչ միջոցառումների համալիր համակարգ . ԿԲ

18:22
06 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը շարունակում է ֆինանսական ոլորտում կիրառել կանխարգելիչ միջոցառումների համալիր համակարգ, ասվում է երեքշաբթի ԿԲ–ի հրապարակված հայտարարության մեջ։

ԱՄՆ–ն 2018 թ.–ի նոյեմբերի 5–ին ամբողջ ծավալով վերսկսել է պատժամիջոցների գործարկումն Իրանի նկատմամբ, որոնք չեղյալ էին հայտարարվել 2016 թ.–ին Իրանական միջուկային ծրագրով գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունման արդյունքում։ Պատժամիջոցների տակ էին հայտնվել նաև իրանական բանկերը, որոնցից մեկը` «Մելլաթ բանկը», ներկայացված է նաև Հայաստանում։

«Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը քաջատեղյակ են սույն թվականի մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության համաձայն օգոստոսի 6-ին և նոյեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին և իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետևանքները», – նշվում է ՀՀ ԿԲ–ի հայտարարության մեջ, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

Загружается новость ... "Лево"

ԿԲ–ից նաև նշել են, որ ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները դեռևս մինչև 2016 թվականի հունվարի 16-ին Վեցյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան) կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատվելը ներդրել են, իսկ այդ ծրագրից ընթացիկ տարվա մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո էլ շարունակում են կիրառել կանխարգելիչ միջոցառումների ամբողջական համակարգ։

ԿԲ–ից ընդգծել են, որ նշված համակարգը ՀՀ ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս զերծ մնալ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային զենքի տարածման ֆինանսավորմանը որևէ կերպ առնչվող գործառնություններից՝ լիովին ապահովելով դրանց մասով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի որոշումներով նախատեսված սահմանափակումների և արգելքների պատշաճ իրագործումը։

«ՀՀ կենտրոնական բանկը սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու և արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով», – նշվում է ԿԲ–ի հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8–ին հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որը ուժի մեջ էր մտել 2015 թ.–ին և սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները` ՄԱԿ–ի ԱԽ–ի պատժամիջոցների և ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից կիրառվող միակողմ սահմանափակող միջոցների չեղարկման դիմաց։ Թրամփը խոստացավ ոչ միայն վերադարձնել նախկին պատժամիջոցները, այլև ներդնել նորերը, իսկ Պետդեպարտամենտն իր հերթին տեղեկացրեց, որ Վաշինգտոնը մտադիր է զրոյի հասցնել նավթի արտահանումից ստացված Իրանի եկամուտները։

Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը վերսկսվեց օգոստոսի 7–ի գիշերը։ Այդ սահմանափակումները տարածվեցին Իրանի մեքենաշինական հատվածի, ոսկու և մի շարք այլ մետաղների առևտրի ոլորտի վրա։ Մնացած պատժամիջոցները, այդ թվում` իրանական նավթային հատվածի դեմ, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5–ին։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:17
06 Ապրիլի 2021
Այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահը փաստում է, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է
14:06
04 Ապրիլի 2021
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած (ՎԻԴԵՈ)
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած. ՎԻԴԵՈ
10:15
31 Մարտի 2021
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
18:34
25 Մարտի 2021
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
13:57
25 Մարտի 2021
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
10:15
16 Մարտի 2021
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
14:57
02 Մարտի 2021
Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի նոր ստեղծագործությունը (ՖՈՏՈ)
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը. ՖՈՏՈ
15:15
19 Փետրվարի 2021
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
22:17
18 Փետրվարի 2021
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
13:57
18 Փետրվարի 2021
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ». Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ
16:08
17 Փետրվարի 2021
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
15:42
17 Փետրվարի 2021
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել