431.48
7.74
410.82
-273
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում

18:50
18 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։

Նրա խոսքով, մինչև 2025 թ. նախատեսվում է ավարտել ԵՏՄ երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման աշխատանքները, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։ 

«Դրա շնորհիվ հայ ձեռներեցները կկարողանան գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի գնով, ինչը թույլ կտա կրճատել էներգառեսուրսների արտադրության ծախսերը և նվազեցնել արտադրության ինքնարժեքը` հայկական ապրանքները դարձնելով ավելի մրցունակ ԵՏՄ–ի շուկայում», – ասաց Ազիզյանը։

Նա նշեց, որ միասնական շուկայի առկայությունը նախատեսում է շուկայական գների ձևավորում բորսայում իրականացվող առուվաճառքի հիման վրա, որտեղ հայ ձեռներեցները կկարողանան մասնակցել առուվաճառքներին և ստանալ գազի` իրենց համար շահավետ գին։

Փոխնախարարի խոսքով, դա թույլ կտա ձևավորել գնագոյացման ավելի տրամաբանական գործընթաց։

«Ռուսական շուկայում գազի գները շատ են տարբերում հայկական գներից, ինչը հանգեցնում է շեղումների արտադրության մրցունակության տեսակետից։ Հիմնական նպատակն է ստեղծել հավասար մրցունակ պայմաններ», – ասաց Ազիզյանը։

Նրա խոսքով, դեռևս հայտնի չէ, թե դա որքանով կազդի վերջնական սպառողի վրա, սակայն ենթադրել է, որ ազդեցություն, այնուամենայնիվ, կլինի։

«Գնագոյացումն արդեն տեղի կունենա ներքին շուկայական մեխանիզմների հիման վրա` ԵՏՄ–ի շրջանակում։ Մենք ակնկալում ենք, որ դա կհանգեցնի սակագների որոշակի նվազման, սակայն դեռ բոլոր մեխանիզմները մշակման փուլում են։ Նախատեսվում է, որ համակարգը կսկսի գործել 2025 թ.–ից», – ասաց Ազիզյանը։

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա, փոխնախարարի խոսքով, միասնական շուկայի ստեղծումը Հայաստանի համար կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման համար։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016 թ.–ի նոյեմբերի վերջին ընդունել է որոշում 2017 թ.–ի հունվարի 1–ից բնական գազի սակագների նվազման մասին։ Այդ որոշման համաձայն, ամսական 10 հազար խմ–ից պակաս գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը կազմում է 139 հազար դրամ յուրաքանչյուր 1000 խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ–ն)` նախկին 146,7 հազար դրամի դիմաց, իսկ 10 հազար խմ–ից ավել գազ օգտագործող բաժանորդների համար սահմանվել է սակագին 242,1 պայմանական միավոր (վերջնական սակագինը հաշվարկվում է պայմանական միավորը դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին ամսական փոխարժեքով բազմապատկելու միջոցով)` նախկին 257,56 պմ–ի դիմաց։

Միաժամանակ Հայաստանում առաջին անգամ կիրառվել է դիվերսիֆիկացված սակագին, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների համար, ովքեր տարեկան օգտագործում են 600 խորանարդ մետրից պակաս, գազի գինը կազմում է 100 հազար դրամ` հազար խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ–ն), իսկ տարեկան 600 խմ–ի ավել օգտագործման դեպքում սակագինը կազմում է 139 հազար դրամ` հազար խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ–ն) ($1 - 478,68 դրամ)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:24
22 Հունիսի 2022
Ամերիաբանկն ակտիվորեն աշխատում է Հայաստանում բիզնեսի թվայնացման ուղղությամբ
Ամերիաբանկը կարևորում է թվային զարգացումը բիզնեսում և Հայաստանում՝ ընդհանուր առմամբ ակտիվորեն աշխատելով այդ ուղղությամբ
12:37
22 Հունիսի 2022
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
10:00
21 Հունիսի 2022
Սթեյբլքոյնների ստեյքինգ. ինչպե՞ս կրիպտոբորսաները կարող են մրցել ավանդական բանկերի հետ
Ստեյքինգի էությունն այն է, որ օգտատերերը մետաղադրամները պահում են PoS ալգորիթմում և ապահովում են բլոկչեյնի աշխատունակությունը՝ ստանալով պարգևատրում դրա դիմաց
19:00
20 Հունիսի 2022
Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման սակագինը բարձրացվել է 75%-ով
Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման սակագինը բարձրացվել է 75%-ով
12:47
14 Հունիսի 2022
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
10:00
14 Հունիսի 2022
Երկարժույթ ներդրումներ Bybit-ից. ինչպե՞ս գումար վաստակել շուկայի փոփոխականության հաշվին
Երկարժույթ ներդրումները թույլ են տալիս ստանալ մեծ եկամուտ և վաստակել շուկայի տատանումների վրա
10:00
07 Հունիսի 2022
WSOT 2022. Bybit–ը համախմբում է թրեյդերներին գլոբալ կրիպտոմրցույթի շրջանակում
World Series of Trading–ն արդեն վաղուց դարձել է նշանակալի իրադարձություն կրիպտոթրեյդինգի ոլորտում, և այս տարին բացառություն չէ` WSOT 2022 –ի գրանցումը մեկնարկում է 2022թ.–ի հունիսի 10–ին
11:52
02 Հունիսի 2022
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
10:10
01 Հունիսի 2022
Ոչ միայն մայնինգ. էլ ինչպե՞ս կարելի է գումար վաստակել կրիպտոարժույթով BYBIT բորսայում
Կրիպտոարժույթի մայնինգը պահանջում է պատասխանատու մոտեցում, իսկ որ ամենագլխավորն է` խոշոր ներդրումներ
10:00
24 Մայիսի 2022
Ամբողջ աշխարհը խոսում է NFT-ի մասին. ի՞նչ է դա և ինչպե՞ս գումար վաստակել NFT–ի միջոցով
Ի՞նչ է NFT-ին, բացահայտում ենք այն Bybit հարթակի միջոցով
18:16
23 Մայիսի 2022
Հայաստանում անցկացվել է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը
Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները