ՀԿԵ–ն արժանացել է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի «Ոսկե մրցանակին»

11.12.2015, 17:34
ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի 48-րդ նիստի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ստանդարտացման աշխատաքներին ակտիվ մասնակցության համար արժանացել է հատուկ «Ոսկե մրցանակին»:
ՀԿԵ–ն արժանացել է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի «Ոսկե մրցանակին»

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի 48-րդ նիստի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ստանդարտացման աշխատաքներին ակտիվ մասնակցության համար արժանացել է հատուկ «Ոսկե մրցանակին», հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին մրցանակը հանձնել է ՌԴ տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսեյ Աբրամովը:

«Մեր աշխատանքում մենք ուղղորդվում ենք ընդունված չափանիշներով: Այսօր մենք հաջող համագործակցում ենք երկաթուղային տրանսպորտի համար տարբեր պահեստամասեր և ապրանքներ արտադրող հայկական մի շարք ընկերությունների հետ: Նման ընկերությունների թվում հարկ է նշել երկաթբետոնե կոճեր արտադրող «Բետոն» արտադրական կոոպերատիվը: Հայկական արտադրողներն այժմ մատակարարում են ԱՊՀ ստանդարտներին լիովին համապատասխանող արտադրանք», – նշել է Սերգեյ Վալկոն՝ ընդգծելով, որ ընկերությունը զարգացնելու է համագործակցությունը հայաստանյան ձեռնարկությունների հետ:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի մարտի 13-ին: Խորհուրդն ԻՍՈ-ի կողմից ճանաչվել է որպես ստանդարտացման Եվրասիական տարածքային կազմակերպություն:

ՀԿԵ-ում կարևորում են չափագիտության և ստանդարտացման համակարգի զարգացումը: Ընկերությունում գործում է չափագիտության ապահովման համակարգի զարգացմանն ուղղված ծրագիր, կիրառվում են որակի ժամանակակից ստանդարտներ:

ՀԿԵ-ում պարբերաբար կազմակերպվում են չափագիտական ապահովման համակարգի կատարելագործման հարցերին նվիված քննարկումներ: Վերջինը կայացել էր սեպտեմբերի 3-ին և նվիրված էր Գյումրիի երկաթուղային հագույցի ձեռնարկություններում նման ստանդարտների կիրառմանը:

2015 թվականի մարտի 25-ին Երևանում կայացել էր № 524 «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ 524) հերթական նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել են 2014 թ. աշխատանքի արդյունքները և նպատակները 2015-ի համար, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը, կայացել է հանդիպում Հայաստանի երկաթուղային ոլոտում աշխատող արտադրողների հետ:

Նիստի մասնակիցները ծանոթացան ՀԿԵ-ի աշխատանքի և ձեռքբերումների հետ, այցելեցին երկաթուղային ենթակառուցվածքի տարբեր օբյեկտներ, մասնավերապես Երկաթուղային ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոն, Ուսուցման ճանապարհային կենտրոն:

ՀԿԵ» ՓԲԸ-ն Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–