Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, նվազել է 9,6%–ով

19.02.2025, 14:41
2025թ․–ի հունվարին Հայաստան է այցելել 139 482 զբոսաշրջիկ, ինչը 9,61%–ով պակաս է 2024թ․–ի հունվարից
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, նվազել է 9,6%–ով

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2025թ․–ի հունվարին Հայաստան է այցելել 139 482 զբոսաշրջիկ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Դա 9,61%–ով պակաս է 2024թ․–ի հունվարից (154 319 զբոսաշրջիկ)։ 

Նշվում է, որ հաշվետու ամսում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (55,13 հազար մարդ կամ 39.5 %), Վրաստանից (17,9 հազար մարդ կամ 13%) և Իրանից (13,18 հազար մարդ կամ 9.4%):