Հայաստանում բենզինի գինը 2021թ.–ին թանկացել է ավելի քան 43%–ով
10.01.2022,
17:37
Հայաստանում բենզինի գինը 2021թ.–ին թանկացել է ավելի քան 43%–ով

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստսնում բենզինի և դիզվառելիքի գները 2021թ.–ի դեկտեմբերին, նույն տարվա նոյեմբերի համեմատ, ավելացել են 0,8%–ով և 1,1%–ով։ Այս մասին հաղորդում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը` հղում անելով ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալներին։
Միաժամանակ 2021թ.–ի դեկտեմբերին, 2020թ.–ի դեկտեմբերի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 43,3%–ով և 50,4%–ով, իսկ 2021թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2020թ.–ի հունվար–դեկտեմբերի համեմատ, համապատասխանաբար 31,9% –ով և 24,5%–ով։
Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գնաճը 2021թ.–ի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, կազմել է 8%, իսկ 2021թ.–ի նոյեմբերի համեմատ`0,5%։–0–