577.93
6.35
489.65
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Փաշինյան. 2019թ. հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 193,955 դրամ, իսկ 2020-ի հուլիսին՝ արդեն 207,795 դրամ

10:42
24 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. 2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։

«Սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ», – նշել է ՀՀ վարչապետը:

Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջև, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:

«Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ», – հայտնել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է և աշխատավարձերի անկումը կանխելը:

«Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձևավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա և այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում», – նշել է ՀՀ վարչապետը:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
06 Հոկտեմբերի 2020
Fitch Ratings–ը վատացրել է Հայաստանի վարկանիշը
Fitch Ratings–ը վատացրել է Հայաստանի վարկանիշը
18:24
05 Հոկտեմբերի 2020
Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է պաշտպանության ոլորտի պետբյուջեի ծախսերը
ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել պետբյուջեի փոփոխություններին, ինչը հիմնավորված է երկրում ընդունված ռազմական դրությամբ
17:21
03 Հոկտեմբերի 2020
Հայաստանում բյուջեն շտկվում է. պաշտպանության ոլորտի ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով
ՀՀ ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի ընթացքում կընդունվեն 2020 թվականի պետական ​​բյուջեի շտկումներ
17:33
30 Սեպտեմբերի 2020
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
10:38
30 Սեպտեմբերի 2020
Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի 9-ին հյուրընկալել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Երևանը հաստատել է հոկտեմբերի 9-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը հյուրընկալելու պատրաստակամությունը
17:20
25 Սեպտեմբերի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում  է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով
13:17
24 Սեպտեմբերի 2020
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
13:44
17 Սեպտեմբերի 2020
Պայմանավորվել են. ՊԵԿ նախագահն ընդունել է հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին
Պայմանավորվել են. ՊԵԿ նախագահն ընդունել է հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին
16:41
15 Սեպտեմբերի 2020
Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը (ՖՈՏՈ)
Այսօր Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը. ՖՈՏՈ
11:04
14 Սեպտեմբերի 2020
Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր. Փաշինյան
Փաշինյանը հայտնել է, որ Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր
15:19
10 Սեպտեմբերի 2020
Որքա՞ն է ծախսել Հայաստանը հակակորոնավիրուսային միջոցառումների վրա, պարզաբանում է վարչապետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե որքա՞ն է ծախսել Հայաստանը հակակորոնավիրուսային միջոցառումների վրա
22:24
27 Օգոստոսի 2020
Հայաստանում կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Կառավարությունում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր