415.24
4.83
386.52
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար

14:22
16 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 157 միլիոն 816 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով:

«Ամբողջությամբ տրամադրված է հումանիտար օգնությունը: Դեպի Սիրիա երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են բեռները, դեպի Թուրքիա՝ երկու անգամ ցամաքային ճանապարհով, այսինքն՝ ամբողջությամբ խնդիրը կատարված է, և հիմա մնում է գումարի հատկացումը»,- ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հայ փրկարարները Սիրիայից վերադարձել են, և այսօր էլ Թուրքիա մեկնած փրկարարներն են ցամաքային ճանապարհով վերադառնում:

«Նաև տեղյակ եք, որ երեկ ԱԳ նախարարը այց է կատարել Թուրքիա, որը, կարծում եմ, շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է:

Բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք մեր հասցեին հնչում են, որովհետև ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պարագայում, և որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեցլ, որ սա Հայաստանի կողմից կարևոր մարդասիրական քայլ էր:

«Այցի և քննարկումների հիմնական թեման (Միրզոյանի կողմից նախօրեին Թուրքիա կատարած այցի, խմբգր․) տեղի ունեցած երկրաշարժն էր, մասնավորապես՝ հայկական արձագանքը, հումանիտար օգնությունը, մեր փրկարարների ծառայությունը: Այն դրական արձագանքի է արժանացել թուրքական կողմից»,- ավելացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:05
10 Մայիսի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման. ՎԻԴԵՈ
14:45
21 Ապրիլի 2023
Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից. Քերոբյան
Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում  օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից
20:57
31 Մարտի 2023
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
13:24
06 Փետրվարի 2023
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին
16:40
03 Փետրվարի 2023
Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի, բայց կան նաև ռիսկեր. էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարարի խոսքով, Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի
15:08
12 Հունվարի 2023
Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի
13:06
11 Հունվարի 2023
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
09:28
07 Հունվարի 2023
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին