526.81
7.46
477.4
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետ. ՌԴ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության ապահովման համար պետք է օգտագործել մեր ողջ ներուժը

18:25
08 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Աբրահամյանն նշել է, որ նիստի արդյունքով ստորագրվել է նիստի արձանագրություն, որն ամփոփել է նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքները և սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները և խնդիրները:

Նրա խոսքով, միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում: Հանձնաժողովը, լինելով միջպետական հարաբերությունների զարգացման արդյունավետ գործիքներից մեկը, բացառիկ հնարավորություն է ընձեռում երկկողմ հարաբերություններին վերաբերող ամենատարբեր հարցերի քննարկման համար:

«Այսօրվա նիստում մեր կողմից քննարկված հարցերի շրջանակը բավականին ընդարձակ էր: Քննարկվեցին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, իրավա-պայմանագրային դաշտի, հումանիտար համագործակցության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներին առնչվող հարցեր: Հատուկ ընդգծվեց առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժը, որի շարունակականությունն ապահովելու համար պետք է օգտագործենք մեր ողջ ներուժը», - ասել է Աբրահամյանը:

ՀՀ վարչապետն ավելացրել է, որ նիստն անցել է, ինչպես միշտ, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում:

«Մենք գոհ ենք կատարված աշխատանքով և ձեռք բերված պայմանավորվածություններով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների համար: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»:

Իր հերթին, պարոն Սոկոլովը նշել է, որ այն բոլոր շփումները, աշխատանքները, որոնք իրականացվում են միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, խոսում են այն մասին, որ սա իսկապես օպերատիվ համաձայնեցման, բոլոր հարցերի լուծման և համատեղ գործողությունների արդյունավետ մեխանիզմ է:

Նա նշել է, որ այս տարվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 450 մլն դոլարի, հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան ավելացել է մի քանի անգամ, անցնելով 125 մլն դոլարի շեմը, և ակնհայտ է, որ չնայած արտաքին տնտեսական և քաղաքական լարված իրավիճակին՝ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:

Խոսելով նապոչդ նիստի որոշումների իրականացման մասին` Սոկոլովը հիծեցրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն:

«Իհարկե կյանքն առաջ է ընթանում, մենք մեր առջև նոր խնդիրներ ենք առաջադրել, նոր ստորագրեցինք միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի արձանագրությունը, որով մի շարք հանձնարարականներ են տրվել կողմերի գերատեսչություններին և իհարկե այդ հանձնարարականների կատարման ընթացքը կլինի հանձնաժողովի համանախագահների հատուկ վերահսկողության ներքո», ասել է նա: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:58
13 Նոյեմբերի 2019
Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են գները. ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը. ԶԼՄ
Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են գները. ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը:
14:46
28 Հոկտեմբերի 2019
ՀՀ վարչապետ. 2020թ.–ին կբարձրանա շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձը
Փաշինյանը նշել է, որ 2020թ.–ին կբարձրանա շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ։
11:40
23 Հոկտեմբերի 2019
Եվրոպայում այլևս չեն լինի էժան ավիատոմսեր
Եվրոպայում այլևս չեն լինի էժան ավիատոմսեր:
16:31
16 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ի ղեկավարը հայտնեց, թե ինչպես կարելի է մաքսազերծել մեքենաները հին տուրքերով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, թե ինչպես կարելի է հին տուրքերով մաքսազերծել հանրապետություն ներկրվող մեքենաները:
12:59
16 Հոկտեմբերի 2019
«Պոբեդան» կտրուկ բարձրացնում է տոմսերի արժեքը դեպի ՌԴ
Դա աննախադեպ բարձր միանգամյա աճ է:
11:00
13 Հոկտեմբերի 2019
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ:
17:43
08 Հոկտեմբերի 2019
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը:
17:51
07 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կբարձրանա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափը (ՎԻԴԵՈ)
2020 թ.-ի հունվարի 1-ից փոխվելու է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար սահմանված ներկրման դրույքաչափը:
19:53
04 Հոկտեմբերի 2019
ՌԴ–ն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան։
15:42
02 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը. Կարապետյան
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը:
17:51
01 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերն` ուղղված բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։
22:36
27 Սեպտեմբերի 2019
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար (ՎԻԴԵՈ)
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար: