414.49
4.78
386.98
+26
Եղանակը Երևանում
Հայ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը երեք նոր աստղ կվառի

15:52
29 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոր երեք աստղ կբացվի ի հիշատակ ակնառու հայ կինոգործիչների, չորեքշաբթի լրագրողներին ասաց միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 10-17-ը:

«Եթե փառատոնը դադարի գոյություն ունենալ, կա մտավախություն, որ մարդիկ կմոռանան կինոգործիչների մեր ավագ սերնդին: Այս տարի մենք աստղեր կբացենք ռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Քեսայանի և օպերատոր Ալբերտ Յավուարնեի պատվին: Ընդ որում, Երևանում առաջին անգամ է օպերատորի պատվին աստղ բացվում», - ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով, երեքն էլ արվեստի վաստակավոր գործիչներ են, որոնք չպետք է մոռացվեն:

«Այս փառատոնի շրջանակում մենք կնշենք նաև երկու ռեժիսորի հոբելյան`Ռուբեն Գևորգյանցի 70-ամյակը, ով կպարգևատրվի «Փառաջանովյան թալերով», և Ռոման Բալայանի 75-ամյակը, ով կարժանանա Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակին», - ասաց Խաչատրյանը:

Նա խոստովանեց, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները չէին կարող չազդել «Ոսկե ծիրանի» վրա, քանի որ փառատոնը կենդանի օրգանիզմ է: Մասնավորապես, շատերը վախենում են ժամանել Հայաստան` պատերազմի վտանգի պատճառով:

«Փառատոնի բացման և փակման արարողությունները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, այլ ոչ թե սովորույթի համաձայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Խնայված միջոցներն ուղղվելու են կինոծրագրերի: Դրա շնորհիվ մենք կարողացել ենք լավագույն ֆիլմերը բերել, ամենարաժանի մարդիկ լինելու են ժյուրիի կազմում», - ասաց Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ այս տարի ժյուրիի նախագահն է լինելու Տիգրան Մանսուրյանը, չնայած, որ երկար ժամանակ չէր համաձայնվում:

«Մենք պնդում էինք, քանի որ նրա երաժշտությունը, նա անհատականությունը մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար», - ասաց Խաչատրյանը:

ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ