ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Քեմբրիջի համալսարանին կից Varsity բրիտանական անկախ պարբերականի հոդվածագիր Մեդդի Փուլման–Ջոնսը հիացած է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությամբ։ Նա հատուկ նշել է «Նռան գույնը» ֆիլմը և Փարաջանովին անվանել է մեծագույն վիզուալ բանաստեղծներից մեկը։
Загружается новость ... "Лево"
«Փարաջանովի ֆիլմերը ոչ միայն արթ–հաուս կինեմատոգրաֆի դասական օրինակ է, այլ նաև նոր պրիզմա, որի շնորհիվ կարելի է տեսնել Ռուսաստանի ռեժիսորների նոր սերնդի ոգեշնչման աղբյուրը», – գրում է նա։
Նրա խոսքով, հայ ռեժիսորի magnum opus–ը (մեծագույն գործ. լատ. թարգմ.) միաժամանակ անորսալի և աղոտ է։
«Ֆիլմը, կարծես, պատմած երազի տպավորություն է ստեղծում», – գրում է Փուլման–Ջոնսը։ –0–