ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանից Մոսկվա ժամանած Արցախի ՈւՀԱ-ի երիտասարդական «Свадьба в горах» թիմը ճանաչվել է Մոսկվայի և Մերձմոսկովյան Կենտրոնական լիգայի 1/8 եզրափակչի հաղթող, Facebook-յան իր էջում է գրել թիմի ներկայացուցիչ Գեորգի Ավետիսյանը:
«Մենք հաղթել ենք ՈՒՀԱ-ի Մոսկվայի և Մերձմոսկովյան Կենտրոնական լիգայի 1/8 խաղում», - գրել է Ավետիսյանը:
Թիմը, հաղթելով կիրակի կայացած մրցմանը, դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Ավետիսյանը հայտնել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, որ փառատոնի ընթացքում Արցախի ՈւՀԱ-ի թիմը փոխել է գրանցումը:
Սկզբում թիմը կրում էր «Աղ ու հացով» անվանումը, սակայն հետագայում այն վերանվանվեց «Свадьба в горах»: Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։ Մասնավորապես նրանք գրեցին, որ «միլիոնավոր մարդկանց կողմից սիրված ՈՒՀԱ–ն հայ անջատողականների ջանքերի շնորհիվ կրկին դառնում է քաղաքական սադրանքի տարր»։ Ադրբեջանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Գաջիևն էլ իր հերթին հայտարարեց, որ արցախյան թիմի հրավերը հակասում է ՌԴ-ի հետ գործընկերությանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում