ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
Ֆոլկ–խումբն հունիսի 11–ին առաջին անգամ
ելույթ կունենա Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, նշվում է միջոցառման կազմակերպիչների Facebook–յան էջում։
Ֆոլկ–խմբի մասնակիցները համերգի ժամանակ կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություններ։
«Trio Mandili–ն անհամբերությամբ սպասում է իր հայկական համերգին։ Աղջիկները հայերեն են սովորում և արդեն հասցրել են տեսանյութ պատրաստել իրենց հայ երկրպագուների համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Աղջիկներն իսկապես հայտնի դարձան այն բանից հետո, երբ 2014 թ.–ին նկարահանեցին սելֆի–տեսանյութ «Ապարեկա» երգի հիման վրա և հրապարակեցին այն YouTube–ում։ Միամտությամբ, անհավանական անկեղծությամբ և հզոր խարիզմայով համակված տեսանյութը հաշված օրերում հավաքեց միլիոնավոր դիտումներ։
Այսօրվա դրությամբ տեսանյութը դիտել է ավելի քան 4 մլն օգտատեր, իսկ Trio Mandili–ին ճանաչում են ողջ աշխարհում։ Այս տարի խումբը ձայնագրել է իր առաջին ալբոմը («With Love»)։
Խումբը հյուրախաղերով ելույթ է ունենում ողջ աշխարհում, մասնակցում է հեղինակավոր ֆոլկ–փառատոնների, հանդես է գալիս մենահամերգներով։ –0–