423.85
4.07
402.21
+16
Եղանակը Երևանում
Հայ

Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ճանաչվել է ոչ նյութական մշակու¬թային ժառանգության․ ՅՈՒՆԵՍԿՕ

22:19
17 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 17-ին առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը

Նշվում է, որ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց կոմիտեին «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը Մարդկության ոչ նյու­թական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու որոշման համար: Նա մասնավորապես նշեց, որ այս հայտը ցանկում գրանցելը հնարավոր դարձավ Իրա­նի հետ սերտ համագործակցության շնորհիվ: Դեսպանն ընդգծեց, որ նախա­ձեռնությունը վկայությունն է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ամուր բարե­կամական հարաբերությունների, ինչպես նաև՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության խրախուսման արժեքներին երկու երկրների հավատարմության:

Загружается новость ... "Лево"
«Ս. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնա­ցությունը Իրանում հայկական դարավոր մշակու­­թային ներ­կայության և շարունակակա­նության, մշակութային, կրոնա­կան ինքնա­տիպութ­յունը պահ­պանելու ջանքերի յուրօրինակ դրսևորումն է: Հատկանշական է, որ Ս. Թադեոս առաքյալի վանական համալիրը, Սուրբ Ստեփանոս նախավկայի և Ծործորի հայկական վանական համալիրների հետ մեկտեղ, դեռևս 2008թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ԻԻՀ կողմից ներկայացված հայտի հիման վրա՝ «Իրանի հայկական վանական համալիրներ» անվամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ. և այդ ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․) և «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.) տարրերը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ