«Strangers in the night» հայտնի հիթի հեղինակներից մեկը` Ավո Ուվեզյանը, ցանկանում է Հայաստան ժամանել

24.08.2016, 20:46
«Strangers in the night» հայտնի հիթի հեղինակներից մեկը, AVO սիգարների շատ հայտնի ֆիրմայի հիմնադիր Ավո Ուվեզյանը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։
«Strangers in the night» հայտնի հիթի հեղինակներից մեկը` Ավո Ուվեզյանը, ցանկանում է Հայաստան ժամանել
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Strangers in the night» հայտնի հիթի հեղինակներից մեկը, AVO սիգարների շատ հայտնի ֆիրմայի հիմնադիր Ավո Ուվեզյանը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին Ուվեզյանի տեսաուղերձը Facebook–ի իր էջում հրապարակել է երգիչ Արման Հովհաննիսյանը։

«Վերջերս ԱՄՆ–ում պատիվ ունեցա ներկա լինելու Ուվեզյանին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ վարչապետի կողմից նրան հուշամեդալով պարգևատրելու արարողությանը։ Ավո Ուվեզյանն այն հայտնի և բացառիկ հայերից է, ում անունը կապված է հաջողված բիզնեսի և երաժշտության հետ` երկու ոլորտներում էլ նա մեծ բարձունքների է հասել»,– նշեց երգիչը։

«Հպարտ եմ, որ հայ եմ։ Շնորհակալություն, Հայաստան, շնորհակալություն, Ամերիկա... Պարոն Հովիկ Աբրահամյան, շատ ուրախ եմ։ Անպայման պետք է գամ մեր երկիր, և մենք կտեսնվենք»,– ասել է Ուվեզյանը։ -0-