ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հունվարի 15–ից 18–ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի YouTube–ի պաշտոնական ալիքում կհրապարակվեն եվրատեսիլյան մասնակիցների բոլոր երգերը։
Իրենց երգերն են արդեն ներկայացրել 15 մասնակիցներ, որոնց թվում է նաև հայտնի երգիչ Մհերը։ Սոցցանցերի օգտատերերը նմանություն են գտել նրա ներկարացրած «Forever» և լեգենդար Queen խմբի «Who Wants To Live Forever» երգերի միջև։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։
«Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին: Մրցույթում կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում