Չայկովսկու «Շչելկունչիկ»-ը ներկայացվել է Հայաստանում 3D ձևաչափով
21.12.2016,
17:44
Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետը նախօրեին Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 3D ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետը նախօրեին Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 3D ձևաչափով։
Նախագծի հեղինակները դահլիճի ամբողջ տարածքը, սյուները, խորաններն ու զարդաքանդակները վերածել են յուրօրինակ եռաչափ էկրանի և «կենդանացրել են» միջավայրը:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումն ունկնդրելուն զուգահեռ՝ հանդիսատեսը եռաչափ ակնոցների միջոցով իրական աշխարհից «տեղափոխվել է» հեքիաթային աշխարհ:
Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, դեռևս 2011 թվականից բազմիցս ներկայացվել է ռուս հանճարեղ կոմպոզիտորի բալետի երաժշտության գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ ամբողջական կատարմամբ:
Ժամանակակից լուծումների և նորովի ներկայացման շնորհիվ, այն դարձել է առավել գունեղ ու տպավորիչ: Բեմականացման աշխատանքների հեղինակը նկարիչ-ռեժիսոր Սուքիաս Թորոսյանն է: Նախագիծը 3D ձևաչափով իրականացրել է պրոդյուսեր Անդրանիկ Թորոսյանը: -0-