ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
«Միշտ երազել եմ Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպել»,- ասել է Թանկյանն AFP-ին տված հարցազրույցում, հաղորդում է
au.news.yahoo.com-ը:
Նշելով, որ միշտ ավելին է ցանկացել անել Հայաստանի համար, երգիչն ասել է, որ այժմ այդ փառատոնի կազմակերպման նախնական փուլում է:
Загружается новость ... "Лево"
Թանկյանը հույս է հայտնել, որ Հայաստանը ոչ միայն կարող է Արևելքից արտիստների համար բացառիկ ուղղություն դառնալ, այլ նաև ինտեգրվել Եվրոպական ամառային փառատոնում, որի շրջանակում երկիր կարող են ժամանել տարբեր խմբեր:
«Ես կուզեի ժամանակ տրամադրել արվեստի և երաժշտության հարցերին իմ անցկացրած քաղաքական և սոցիալական աշխատանքների զուգընթաց»,- ընդգծել է երաժիշտը:
Թանկյանը նաև անդրադարձել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում կայացած իր մեծ համերգին, նշելով, որ զգացել է, որ իր խումբը «հնի և նորի կատալիզատոր է»: -0-