414.89
4.78
386.52
+23
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը և Արսինե Խանջյանը կոչ են արել աշխարհի արվեստագետներին օգնել Արցախին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15:53
04 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը և ռեժիսոր Էրիկ Նազարյանը կոչ են արել աշխարհի արվեստագետներին այցելել Արցախ։

Նախօրեին Ստեփանակերտում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Խանջյանն ընթերցել է աշխարհի արվեստագետներին ուղղված համատեղ հայտարարությունը` կոչ անելով նրանց ժամանել Արցած, գործակցություն հաստատել տեղի տաղանդների հետ, բացահայտել նրանց աշխարհի համար և օգնել իրագործել խաղաղ ժամանակ արարելու իրավունքը։

Серж Танкян Арсине Ханджян Атом Эгоян в Арцахе, @ArsinéeKhanjian

Ինչպես ասվում է ուղերձում, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով արցախյան երիտասարդությունը զրկված է խաղաղ արարելու և սեփական տաղանդները բացելու հնարավորությւոնից, իսկ սահմանամերձ շրջանների հազարավոր աշակերտներ երգի և երաժշտության դասերի փոխարեն լսում են պայթյունների և կրակոցների ձայներ։

Арсине Ханджян Атом Эгоян в Арцахе, @ArsinéeKhanjian

«Սակայն, դրա հետ մեկտեղ, երկրում մեծ թվով տաղանդավոր երիտասարդներ են ապրում, ովքեր շարունակում են գրել, նկարել և նվագել` լինելով մեկուսացված։ Ցավալի է, որ նրանք այլ երկրների իրենց հասակակիցների հետ կապեր հաստատելու քիչ առիթներ ունեն»,– նշում են հայտարարության հեղինակները։

Նրանք հիշեցրել են, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին Արցախի շփման գծում իրավիճակը կրկին սրվել էր, երբ Ադրբեջանի զինված ուժերն անսպասելի գրոհել են ոչ միայն առաջնագծի դիրքերը, այլ նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, անզեն գյուղացիներին։ Սակայն հայկական զորքերն արդեն երկրորդ անգամ պատասխանել են ադրբեջանական ագրեսիային, որի միակ հետևանքը երկու կողմերից կրած մարդկային և նյութական կորուստներն էին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-






Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ