Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղը» 8–րդ եթերաշրջանի սաունդթրեքը (ՎԻԴԵՈ)
10:16
21 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր Instagram–ում հրապարակել է «Գահերի խաղը» եզրափակիչ, 8–րդ եթերաշրջանի սաունդթրեքը։
«Այսօր երեկոյան «Գահերի խաղի» էպիկ ավարտից հետո ուրախ եմ հայտարարել, որ սերիալի կոմպոզիտոր և իմ եղբայր Ռամին Ջավադին հրավիրեց ինձ կատարել «Կաստամերայի Ռեյների» սաունդթրեքը»,– իր Instagram–ում գրել է Թանկյանը։
Նա նշել է, որ ուրախ է բոլորին ներկայացնել այդ փայլուն երգը (սաունթրեքը հասանելի բեռնման և բոլոր հարթակներում հեռարձակման համար)։ -0-
Ապրիլի 30-ին ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի աջակցությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը. ՖՈՏՈ