«Ռուսաստանի ոսկե ձայնը» երգեց հայերեն և խոստացավ կրկին այցելել Երևան

05.03.2016, 15:43
Հայտնի ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը մարտի 8–ի կապակցությամբ հայուհիներին իսկական տոն նվիրեց:
«Ռուսաստանի ոսկե ձայնը» երգեց հայերեն և խոստացավ կրկին այցելել Երևան
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը մարտի 8–ի կապակցությամբ հայուհիներին իսկական տոն նվիրեց` ելույթ ունենալով Երևանում։

Բացի սիրված հիթերից, «Ռուսաստանի ոսկե ձայնը» երեկոյի վերջում երգեց հայերեն` շնորհավորելով բոլոր հայուհիներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։



Երգիչը նշեց, որ վաղուց էր երազում համերգ տալ Հայաստանում` ավելացնելով, որ իր երազանքը, վերջապես, իրականացավ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի շնորհիվ, ում հովանու ներքո կազմակերպվել էր համերգը։

 - рис.1

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, թե ինչպես որոշեց երգել հայերեն, Բասկովն ասաց, որ իր համար դա հարգանքի նշան է այն երկրի նկատմամբ, որտեղ նա ելույթ է ունենում:

«Հայոց լեզուն շատ մեղեդային լեզու է»,- նշեց Բասկովը: Նա ավելացրեց, որ շատ էր հուզվում` հայերեն երգ կատարելիս, և խոստովանեց, որ իր համար կարևորն այն է, որ հանդիսատեսին դուր գա:

 - рис.2

«Ես ոչ մի հարսանիքի, ոչ մի ծննդյան երեկոյի ժամանակ դեռ հայերեն չեմ երգել, դրանք հատուկ պատրաստվել էին այսօրվա երեկոյի համար: Այսօր իմ դեբյուտն է, իսկ կանանց համար ելույթ ունենալը` մեծ պատասխանատվություն»,- պատմեց երգիչը:

Նա խոստացավ, որ անպայման մենահամորգ կտա Հայաստանում` մի երկրում, որտեղ միահյուսվել են բազմաթիվ մշակույթներ:-0-