437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

«ՌեԱնիմանիա» փառատոնը դրամահավաք է սկսում

16:17
16 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հանրային դրամահավաք է սկսում Indiegogo համաֆինանսավորման հարթակում, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

Հանրային դրամահավաքը կազմապերպվել է փառատոնը անկախ պահելու և հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորությունների ստեղծումը շարունակելու նպատակով, ինչպես նաև՝ վերականգնելու փառատոնի շրջանակում անցկացվող «ՄԱՐԱՆԻ» անիմացիոն շուկան։

Ըստ Քասունու, շուկայի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցահանդեսային տաղավարներում ներկայացնել իրենց ընկերությունները և արտադրանքը, իրականացնել շնորհանդեսներ, շփվել մյուս մասնակիցների և հազարավոր այցելուների հետ։

Փառատոնի տնօրենի խոսքով՝ փառատոնը կարող է ստեղծել համագործակցության հարթակ արդեն հայտնի և փորձառու միջազգային մասնագետների և տեղի տաղանդավոր երիտասարների համար, ինչը նոր բիզնես հնարավորություններ կարող է բերել տեղական շուկա։

Հանրային դրամահավաքի արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը միջազգային ծրագրերի համար տարածաշրջանային աութսորսինգ կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի։ Մեր երիտասարդները տաղանդավոր են, էնեգիայով լի. մենք պետք է նրանց համար աշխատելու, ստեղծագործելու և նոր ստուդիաներ հիմնելու համապատասխան միջավայր ստեղծենք։ Փառատոնը հրաշալի արդյունքներ ունի, և մենք ձեր նվիրատվության կարիքն ունենք այդ արդյունքները պահելու և զարգացնելու համար։ Ձեր նվիրատվությունը կօգնի հյուրընկալել միջազգային մասնագետներին Հայաստանում, կազմակերպել վարպետության դասեր ու սեմինարներ, գտնել ու մոտիվացնել նոր տաղանդներ։ Դուք հնարավորություն կտաք մեր երիտասարդ մասնագետերին սովորել աշխարհի լավագույն անիմացիոն դպրոցներում», - ասաց Վրեժ Քասունին։

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին: Փառատոնի նպատակն է` խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և միջազգային տարբեր հարթակներում հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու հնարավորություն ստեղծել:

Ամեն տարի փառատոնի շրջանակում ներկայացվում են բազմաթիվ անիմացիոն ֆիլմեր, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր, սեմինարներ։

«Ռեանիմանիա»-ն իր ստեղծման օրվանից հյուրընկալել է մոտ 150 անիմատորի, պրոդյուսերի, ոլորտի զարգացման մասնագետների, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից ...

Ամեն տարի ավելանում է հայտերի թիվը. միայն անցած տարի փառատոնը ունեցել է 1000 ֆիլմերի հայտեր 87 երկրներից։ Փառատոնն իր ստեղծման օրվանից ի վեր ունեցել է ավելի քան 25 000 հանդիսատես։

Փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծ է նաև միջազգային համատեքստում: «Ռեանիմանիայի» մշտական գործընկերն է անիմացիոն կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնը՝ Անեսին։

Միջազգային հեղինակավոր անիմացիոն ստուդիաների հետ սերտ կապերի շնորհիվ 15 հայ մասնագետներ հնարավորություն են ստացել ուսանելու այնպիսի հեղինակավոր ստուդիաներում, ինչպիսիք են անգլիական Aardman animation studio-ն, Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի EMCA անիմացիոն ստուդիան։

Փառատոնն ակտիվ լուսաբանվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ների կողմից: Փառատոնային ցուցադրություններից զատ, «ՌեԱնիմանիայի» համար առանձնակի կարևորություն ունեն վարպետության դասընթացները և աշխատաժողովները, որոնց ամեն տարի անվճար մասնակցելու հնարավորություն են ունենում մոտ 200 ինչպես հայաստանցի, այնպես էլ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը «ՌեԱնիմանիա» փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ