+7
Եղանակը Երևանում
Հայ

Փարաջանովը վարպետորեն արվեստի տարբեր ժանրեր էր համադրում իր ստեղծագործություններում. Ռազլոգով

14:27
13 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Նախօրեին Երևանում կայացել է հայկական վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի բացառիկ ցուցադրությունը` նվիրված նրա 80–ամյա հոբելյանին։

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ռեժիսորը ցանկացավ շփվել հասարակայնության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Համաշխարհային կինոյի վարպետը պատմեց, մասնավորապես, հայ աբստրակտ կինոյի հսկա Սերգեյ Փարաջանովի հետ իր ընկերության մասին, նշելով, որ վերջինիս շատ է հարգել նրա վարպետության համար:

Չնայած Փարաջանովը մեզ հետ չէ գրեթե 30 տարի, սակայն նրա ստեղծագործությունները մինչ օրս շարունակում են հուզել ու ստիպել խոսել իրենց մասին: ԿՀՊԻ-ի (ВГИК) հարյուրամյակի շրջանակում Հայաստան այցելած կինոգետների և կինոքննադատների գիլդիայի նախագահ, «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող, «Կուլտ կինո» հաղորդման հեղինակ և վարող Կիրիլ Ռազլոգովը «Նովոստի Արմենիա»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեսնում Փարաջանովի ստեղծագործությունը, ու կան, արդյո՞ք, ժամանակակից աշխարում նրա գործի շարունակողները:

- Ի՞նչ եք կարծում` Փարաջանովը ավելի շատ նկարի՞չ է, թե՞ կինեմատոգրաֆիստ.

- Նա միառժամանակ և´ նկարիչ է, և´ կինեմատոգրաֆիստ, բայց մի բան հաստատ է. նա տարբեր մշակույթներն ընկալում է պատկերավորման միջոցով, որի շնորհիվ էլ կարողանում է համադրել դրանք և ստեղծել օրգանիկ ստեղծագործություններ:

-Այսօր աշխարհում կա՞ն Փարաջանովի ոճի շարունակողներ.

- Այո, աշխարհում կան ստեղծագործողներ, ովքեր շարունակում են աշխատել դեկորատիվ ոճով, սակայն դա այդքան էլ տարածված ոճ չէ, այն դարձավ կինոարվեստի առանձին նոր ձևի ստեղծման նախահիմքը, որը վիդեոարտն է, ինստալյացիան, որի միջոցով մարդիկ այսօր ակտիվ աշխատում են, բայց դա ոչ թե կինո է, այլ վիդեոարտ, որտեղ մոնտաժը փոխում է իր ավանդական օրենքները և ձեռք է բերում նոր հատկանիշներ և նշանակություն, այստեղ չկա գծային կամ խաչաձև մոնտաժ, այն կայանում է այցելուների միջոցով, նրանք շրջում են պատկերասրահի տարածքով և իրենք իրենց մոնտաժում տարատեսակ տարրեր։

Загружается новость ... "Право"

- Գոյություն ունեն եվրոպական կինո, հնդկական կինո և ամերիկյան կինո հասկացությունները:
Ո՞րն է ամերիկյան կինոյի ֆենոմենը և ինչու է այն ամենաճանաչվածն աշխարհում.

- Հոլիվուդի և ընդհանրապես 20-րդ և 21-րդ դարերի արվեստի էությունը զվարճանքն է, այն դադարել է լինել լուսավորչական (կրթական): Ամերիկյան կինոյի առանձնահատկությունն այն է, որ եվրոպական կինոն ամեն կերպ փորձում էր հետևել արվեստի մյուս տեսակներին և նույնպես ստեղծել արվեստի ստեղծագործություն, իսկ ամերիկյան կինոն, ի տարբերություն դրան, այդ շրջանում ոչ մի միտում չուներ ստեղծելու արվեստի գործեր, նրանք տուրք էին մատուցում պահանջարկին, հանդիսատեսի ճաշակին: Հոլիվուդն իր ստեղծման սկզբնական շրջանում միայն ամերիկյան մշակույթի կրողն էր, այստեղ ձևավորվեցին վեսթերնի ժանրը, գանգստերական ֆիլմերը, և իհարկե երաժշտական ֆիլմի տեսակը՝ ֆիլմ-մյուզիքլը, որը հիմնված էր ոչ թե օպերետների, այլ հանդիսանքի ներկայացման վրա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ