Մշակույթ VS ճգնաժամ․ հայտնի երաժիշտները կմասնակցեն Երևանում կայանալիք յուրահատուկ «Music-20» փառատոնին
09.07.2020,
20:40
Մշակույթ VS ճգնաժամ․ հայտնի երաժիշտները կմասնակցեն Երևանում կայանալիք յուրահատուկ «Music-20» փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում կանցկացվի «Music-20» դասական երաժշտության միջազգային առցանց փառատոնը աշխարհահռչակ արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ:
Յուրահատուկ միջոցառումը կանցկացվի հուլիսի 10-28-ը՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Մեզ մոտ կգան իսկապես փայլուն երաժիշտներ՝ 23-ից ավելի մենակատարներ, և դա մեր ամենամեծ նվաճումն է», - ասել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանը:
Загружается новость ... "Лево"
Փառատոնի նշանավոր մասնակիցների շարքում են Սերգեյ Դոգադինը (ջութակ), Ֆրանչեսկա Դեգոն (ջութակ), Անդրեյ Բարանովը (կիթառ), Գլորիա Քամփաները (դաշնամուր), Հայկ Կազազյանը (ջութակ) և այլք:Սմբատյանը վստահեցրեց, որ ծրագիրը բավականին խիտ և հարուստ է լինելու:
Դիրիժորը բարձր գնահատեց համերգասրահի լավ ակուստիկ հնարավորությունները, ինչը թույլ է տալիս աշխատել բարձր մակարդակի վրա՝ հաշվի առնելով հակակոռոնավիրուսային անվտանգության կանոնները (խոսքը սոցիալական տարածությունը պահպանելու մասին է):
Փառատոնի մասնակիցների ներկայացումները կհեռարձակվեն առցանց: Սմբատյանի խոսքով, ակնկալվում է շուրջ 100 հազար առցանց դիտում:-0-

