Մոսկվան կտեսնի «Դրախտի դարպասը»․ կկայանա Արցախի մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերան (ԹՐԵՅԼԵՐ)
22:28
24 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Մոսկվայում տեղի կունենա հայտնի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։
«Ուրախաալի լուր՝ բոլորիս համար։ «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի 42-րդ միջազգային կինոփառատոնում»,- Facebook-յան իր էջում գրել է ռեժիսորը։
Ավետիսյանի խոսքով՝ ընտրող հանձնաժողովն իր առանձնահատուկ հետաքրքրությունն ու հիացմունքն է ցուցաբերել «Դրախտի դարպասը» ֆիլմին․ ֆիլմը կցուցադրվի կինոփառատոնի պաշտոնական, արտամրցութային ծրագրում՝ հոկտեմբերի 4-ին։
«Շնորհավորում ենք ֆիլմի ողջ թիմին՝ ստեղծագործական և դերասանական կազմին, աջակիցներին, բոլոր նրանց, ովքեր վստահել և հավատացել են ֆիլմի հաջողությանը։ Շնորհակալ եմ անչափ»,- հավելել է նա։
Загружается новость ...
"Право"
Ֆիլմի սյուժեն տեղի է ունենում 2016 թվականին։ 50-ամյա գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է 35-ամյա երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները... և դրանց շնորհիվ հանրահայտ դարձել։
Ֆիլմն արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ։ -0-
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ