411.34
6.55
395.29
+5
Եղանակը Երևանում
Հայ

Մարզահամերգային համալիրը բացառիկ ռոյալ է ձեռք բերել․ արդեն կան առաջին համերգային ծրագրի պլանները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

20:10
26 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվել է «Ստենվեյ» (Steinway) ռոյալով։ Ի դեպ, այս կարգի «Ստենվեյ» Երևանում երկրորդը չկա։ Ռոյալը ձեռք է բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից, որը համարվում է երաժշտական գործիքների արտադրության ոլորտում առաջատարը: Ռոյալի գործարանային արժեքն ավելի քան 170 հազար եվրո է‚ սակայն Մարզահամերգային համալիրի ղեկավարության ջանքերով և երկարատև բանակցությունների արդյունքում գործիքը գնվել է 116 հազար 670 եվրոյով։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նշել է‚ որ Հայաստանում լավագույն ակուստիկա և պայմաններ ունեցող համերգային սրահը չէր կարող չունենալ նման կարգի գործիք. աշխարհի լավագույն դաշնակահարները չեն համաձայնի նվագել դահլիճում‚ որտեղ չկա «Ստենվեյ»։ Ըստ Կարեն Ղազարյանի՝ նոր ռոյալով համալրումը կնպաստի‚ որպեսզի Հայաստանի երաժշտական կյանքն ավելի ակտիվանա‚ հայ երաժշտասերները հնարավորություն ստանան ունկնդրելու ամենապահանջված արտիստներին։

презентация_Стейнвей

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը հայտնել‚ որ ՀՀ անկախության առաջին տարիներին մեր լավագույն գործիքները վաճառվել են։ «Մենք քիչ-քիչ պետք է վերականգնենք մեր հսկայական կորուստը։ Եվ այսօրվա շնորհանդեսը վերադարձի մի շատ գեղեցիկ արարողություն է։ Ուրախ եմ‚ որ այս գործիքը ձեռք է բերվել‚ բոլորիս շնորհավորում եմ»‚- ասել է Տիգրան Մանսուրյանը։

Նշվում է, որ ռոյալն առաջինը «փորձարկել է» ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ասել է‚ որ «Ստենվեյ» ձեռք բերելով՝ մեր մշակութային կյանքի սահմանները մեծանում են։ Մեծ ճանաչում ունեցող շատ դաշնակահարներ երաժշտական գործիքի հարցում փոխզիջումների չեն գնում։ Ըստ դիրիժորի՝ այսօր մենք ունենք գործիք‚ որն ամենահարուստ գույները կարող է հաղորդել ունկնդրին։

презентация_Стейнвей

«Մարզահամերգային համալիրը չի սահմանափակվելու «Ստենվեյ»-ով‚ և առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել նաև այլ երաժշտական գործիքներ. այդ ուղղությամբ մշակվում են ծրագրեր։ Երաժշտական գործիքներով համալրումը թույլ կտա‚ որպեսզի մարզահամերգային համալիրում ավելի հաճախ կայանան դասական երաժշտության համերգներ։ «Ստենվեյ»-ը պահվելու է հատուկ պայմաններում (ջերմային հատուկ ռեժիմ‚ խոնավության անհրաժեշտ մակարդակ և այլն)»,- ասվում է հաղորդագրության եջ։

Մարզահամերգային համալիրի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված շնորհանդեսի ընթացքում ելույթ են ունեցել երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանն ու Սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում հնչել են հատված Տիգրան Մանսուրյանի Հայրեններից և Ֆանտազիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:15
03 Նոյեմբերի 2022
Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 12,65մլն դոլար
Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 12,65մլն դոլար
15:02
02 Նոյեմբերի 2022
Հայկական գորգեր և քամանչա. Ռոզա Լինը ցնցող ելույթ է ունեցել ամերիկյան հայտնի շոուի եթերում (ՎԻԴԵՈ)
Հայկական գորգեր և քամանչա. Ռոզա Լինը ցնցող ելույթ է ունեցել ամերիկյան հայտնի շոուի եթերում. ՎԻԴԵՈ
19:19
28 Հոկտեմբերի 2022
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»
12:44
25 Հոկտեմբերի 2022
Երևանում լեփ-լեցուն դահլիճներով անցկացվեց «Ռուսական կինոյի օրերը» Russian Film festival ապրանքանիշի ներքո
Մոսկվա կինոթատրոնում կայացած անվճար ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 2000 հանդիսատես
10:57
12 Հոկտեմբերի 2022
Ներկայացվել են Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ (ՖՈՏՈ)
Ներկայացվել են Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ. ՖՈՏՈ
19:37
26 Սեպտեմբերի 2022
Հայ դիզայներների նոր հավաքածուները ցուցադրվել են Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում (ՖՈՏՈ)
Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին
13:15
08 Սեպտեմբերի 2022
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:36
06 Սեպտեմբերի 2022
Լոբոդան համերգ կտա Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան հայտնել է, որ ելույթ կունենա Երևանում բարեգործական տուրի շրջանակում. ՎԻԴԵՈ
15:13
06 Սեպտեմբերի 2022
Բրայան Մեյը Երևանում խոսել է Մերկուրիի հետ զրույցների, տիեզերական երաժշտության և Հայաստան վերադառնալու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բրայան Մեյը Երևանում խոսել է Մերկուրիի հետ զրույցների, տիեզերական երաժշտության և Հայաստան վերադառնալու մասին
14:41
05 Սեպտեմբերի 2022
Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը (ՎԻԴԵՈ)
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը. ՎԻԴԵՈ
14:25
05 Սեպտեմբերի 2022
«Անսահման սպասում եմ իմ ունկնդիրների հետ հանդիպմանը Երևանում». Մանիժա (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Մանիժան համերգ կտա Երևանում. ՎԻԴԵՈ
10:56
30 Օգոստոսի 2022
Առաջին ալիքն ընտրում է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակին (ՖՈՏՈ)
Այս օրերին լսումներ են անցկացվում Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով