Մահացել է կանադացի երգիչ Լեոնարդ Քոհենը
11.11.2016,
10:49
Կանադացի գրող, երգիչ և երաժիշտ Լոենարդ Քոհենը մահացել է կյանքի 82–րդ տարում:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կանադացի գրող, երգիչ և երաժիշտ Լոենարդ Քոհենը մահացել է կյանքի 82–րդ տարում, հայտնում է CBC հեռուստաալիքը։
Քոհենի մահը հաստատել է Sony Music Canada ձայնագրող ընկերությունը և նրա ընտանիքի անդամները։ Հայտնի է, որ երաժիշտը մահացել է Լոս Անջելեսում։ Այդ քաղաքում էլ կկազմակերպվի նրա հուղարկավորությունը։ Մահվան պատճառներն առայժմ չեն հաղորդվում, գրում է ՏԱՍՍ–ը։
Մոնրեալի քաղաքպետ Դենի Կոդերն ասել է, որ Քոհենի հիշատակին քաղաքում կիջեցվեն պետական դրոշները։
«Այսօր մենք կորցրինք արվեստի մեծագույն գործիչներից մեկին` Լեոնարդ Քոհենին։ Դրոշները կխոնարհվեն»,– գրել է քաղաքապետն իր Twitter–ում։
Լեոնարդ Քոհենը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 21–ին Մոնրեալում։ Առաջին բանաստեղծական ժողովածուն հրապարակել է 1956 թվականին («Let Us Compare Mythologies» – «Եկեք համեմատենք առասպելաբանությունները»), արդեն առաջին և երկրորդ վեպերը նրան ճանաչում բերեցին` 1963 թվականին` «The Favorite Game» («Սիրած խաղը») և 1966 թվականին` «Beautiful Losers»–ը («Փայլուն անհաջողակները»)։ -0-