Մահացել է «Ձայնը» նախագծի աստղ Անդրեյ Դավիդյանը

13.11.2016, 11:42
«Ձայնը» նախագծի մասնակից, երաժիշտ Անդրեյ Դավիդյանը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Մահացել է «Ձայնը» նախագծի աստղ Անդրեյ Դավիդյանը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի- Արմենիա/. «Ձայնը» նախագծի մասնակից, երաժիշտ Անդրեյ Դավիդյանը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում նոյեմբերի 13-ի առավոտյան, հայտնում է Լայֆ-ը:

Վաթսունամյա արտիստն ինսուլտով տեղափոխվել էր հիվանդանոց և կոմայի մեջ էր:

Անդրեյ Դավիդյանն աշխատում էր «СВ», «Ռոք ատելիե», «Նահանջ տարի» խմբերի հետ, մասնակցում «Եզրափակելով շրջանը» երգի ձայնագրություններին ռուսական ռոքի աստղերի հետ: Նրան ճանաչում էր բերել «Ձայնը» երկրորդ նախագծի մասնակցությունը: -0-