ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի հայ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն իր ցանկությամբ լքել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը տրանսգենդերի մասին ֆիլմին «Արծաթե ծիրան» մրցանակ շնորհելու պատճառով։
«Այսօր դիմում եմ ներկայացրել երկու Սահակյանցների` իմ և Լ.Սահակյանցի (ով միության անդամ էր ավելի քան 30 տարի) անունից Հայաստանի ԿՄ–ից դուրս գալու վերաբերյալ։ Անհնարին և վիրավորական եմ համարում գտնվել միությունում Հ.Խաչատրյանի նախագահությամբ։ Մաղթում եմ, որ «ոսկե ծիրանը» շարունակի նեխել»,– գրել է նա իր Facebook–ում։
Մուլտիպլիկատորը նաև հրապարակել է իր դիմումի լուսանկարը։
«Պահանջում եմ հանել մեզ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից նրա նախագահի կողմից անցկացվող քաղաքականության հետ չհամաձայնելու կապակցությամբ։ Վերջինս նաև «Ոսկե ծիրան» փառատոնի նախագահն է, որի շրջանակում 14.07.19–ին «Արծաթե ծիրան» մրցանակ է շնորհվել տրանսգենդերի կյանքի մասին պատմող զայրացուցիչ ֆիլմին»,– նշվում է դիմումի մեջ։
Սահակյանը նաև լուսանկարել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամագրքույքը։
Հուլիսի 13–ին կայացել է «Ոսկե ծիրան» 16–րդ միջազգային կինոփառատոնի փակումը, որի շրջանակում անցկացվել է մրցանակաբաշխության արարողություն։
«Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ժյուրին «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը շնորհեց Ռիչարդ Բիլինհեյմի «Ռեյ և Լիզ» ֆիլմին։ Ռուսաստանցի Կանտեմիր Բալագովի «Дылда» ֆիլմն արժանացավ «Արծաթե ծիրանի»։
Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում գլխավոր մրցանակի արժանացավ Մարզիե Ռիախիի «Վարելու կանոնները» (Իրան) ժապավենին։ «Արծաթե ծիրանի» արժանացավ Ռատի Ծիտելաձեի «Հասարակայնության գերին» ֆիլմին (Վրաստան) տրանսդգենդերի մասին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում