«Լուսավորվածների երկիր» ֆիլմը. երեխաների բանակ, զենք և թմրանյութեր

23.06.2016, 19:53
Երևանում անցկացվում են «Ոսկե ծիրան» միջազգային 8–րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի փակ ցուցադրություններ։

 «Լուսավորվածների երկիր» ֆիլմը. երեխաների բանակ, զենք և թմրանյութեր
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում անցկացվում են «Ոսկե ծիրան» միջազգային 8–րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի փակ ցուցադրություններ։

Նախօրեին ներկայացվել է Պիտեր Յան Դե Պուի «Լուսավորվածների երկիր» ֆիլմը, որը պատմում է Աֆղանստանից 2014 թվականին ամերիկյան հիմնական համակազմի դուրսբերման մասին։

Ֆիլմն այսօր արդիական է ինչպես երբևէ` ողջ աշխարհում Իսլամական պետության գործունեության հետ կապված գործընթացների ակտիվացման կապակցությամբ։

Լեգենդով սկսվող և ավերվածը վերականգնելու գործնականորեն բիբլիական կոչով ավարտվող գեղեցիկ ֆիլմը պատմում է «Աստծո պարտեղ» կոչված, բայց մարդկանց կամոք տրաֆիկինգի, զենքի և թմրանյութերի վայր դարձած երկրում երեխաների սարսափելի կյանքը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–