Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը կանցկացվի Ծաղկաձորում
05.08.2016,
20:21
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5–րդ փառատոնը կանցկացվի Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5–րդ փառատոնը կանցկացվի օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում։
Ծրագրում ընդգրկված են մնջախաղի ներկայացումներ, կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներ, պարային ներկայացումներ:
Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան, որը հանդիսատեսի դատին կհանձնի «Հոսանքին հակառակ» ներկայացումը։ Հանդես կգան նաև Երևանի թատրոնի ևկինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, կցուցադրվեն ավարտական աշխատանքներ, պարային ներկայացումներ:
Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Ֆրանսիայից:
Միջոցառմանը կներկայացվեն նաև էթնիկ պարեր, բրեյք-դանս: Փառատոնի օրերը հագեցած կլինեն վարպետության դասերով հայ և օտարերկրյա հյուրերի` Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոյանովիչի, ֆրանսահայ հայտնի դերասան Վահրամ Զարյանի և այլոց մասնակցությամբ:
Փառատոնի օրերին կգործի Երևան-Ծաղկաձոր-Երևան անվճար երթուղին, որը հնարավորություն կընձեռի մայրաքաղաքի բնակիչներին մասնակցելու փառատոնին։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի աջակիցն է։ -0-