«Хочу тибя любицца. Միխայիլ Գալուստյանի դեբյուտային տեսահոլովակը 2 օրում մոտ 2 մլն դիտում է հավաքել YouTube–ում (ՎԻԴԵՈ)
11:00
17 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. YouTube–ում հրապարակվել է Comedy Club–ի աստղ Միխայիլ Գալուստյանի դեբյուտային տեսահոլովակը` «Хочу тибя любицца», որտեղ դերասանը հանդե է գալիս Սուպեր Ժորիկի կերպարով։
Տեսահոլովակը նկարահանվել է Սոչիում։ Ըստ սյուժեի` Գալուստյանն ընկերների հետ զբոսնում է քաղաքով և սիրահարվում է գեղեցիկ մի աղջկա, գրում է gazeta.ru–ն։
YouTube–ի մեկնաբանություններում օգտատերերը Գալուստյանին համեմատել են մեկ այլ կատակերգու` Ալեքսանդր Ռևայի հետ, ով հանդես է գալիս Արթուր Պիրոժկովի կեղծանունով։
Մարտիրոսյանի տեսահոլովակում նկարահանվել են նաև Արամ MP3–ը և Գարիկ Մարտիրոսյանը։
Դերասան և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը 40 տարեկան է։ Նա ՈւՀԱ–ի նախկին մասնակից է և Comedy Club–ի ռեզիդենտ։–0–