422.1
5.07
386.33
+21
Եղանակը Երևանում
Հայ

«Խաչատրյան և ջազ» բացառիկ նախագիծը կներկայացվի Երևանում

17:06
03 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Խաչատրյան և ջազ» բացառիկ նախագիծը կներկայացվի Խաչատրյանի անվան 3–րդ միջազգային փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում դեկտեմբերի 5–ին։

Նախագծի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Պետական ջազ նվագախմբի հետ համատեղ կներկայացնեն Արամ Խաչատրյանի մի շարք ստեղծագործություններ։

Ինչպես նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, «Խաչատրյան և ջազ» նախագիծն աննախադեպ է և անսպասելի, որոշակիորեն նաև` էսքտրեմալ։

«Ասում են, որ դասական երաժշտությունը հիմքն է, որի հետ կարելի է համադրել ամեն ինչ։ Ցավոք, բազմաթիվ դասական երաժիշտներ դասական երաժշտությունը փորձում են մի փոքր անջատ ներկայացնել, միայն ակադեմիական ձևաչափով, բայց, անելով դա 21–րդ դարում, անհրաժեշտ է հասկանալ, թե կան արդյո՞ք դրական կողմեր, հենց այդ պատճառով մենք փորձել ենք համատեղել հիմնարար դասական երաժշտությունը ջազի հետ»,– ավելացրեց Սմբատյանը։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցն իր հերթին նշեց, որ նախագծի գաղափարն ինչ–որ չափով արկածախնդրություն է պարունակում։

«Խաչատրյանի երաժշտությունը ջազային տարբերակով ներկայացնելը մեծ մարտահրավեր է։ Դա առաջին դեպքը չէ, երբ ջազ երաժիշտները կատարում են դասական կոմպոզիտորների աշխատանքներ, այդ իսկ պատճառով մեր այդ մոտեցումն արդարացված և հասկանալի եմ համարում»,– ընդգծեց Հյուսնունցը։

Նա ավելացրեց, որ ջազմենի համար խաչատրյանական ժառանգության հետ գործ ունենալը մեծ գայթակղություն է։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Այդ երաժշտական տոնը կյանքի են կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Մշակույթի նախարարության օժանդակությամբ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ
12:20
31 Մարտի 2023
Never Be Mine. Ռոզա Լինը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Never Be Mine. Ռոզա Լինը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ