ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում կայացել է Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակի պրեմիերան: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը:
«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային 63-րդ մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը` մայիսի 12-ի: Մրցույթին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: -0-