ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ժխտման ճարտարապետներ» Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա ԱՄՆ–ում հոկտեմբերի 6–ին, ասվում է ֆիլմի Facebook–ի պաշտոնական էջում։
«Ժխտման ճարտարապետներ» ֆիլմն առաջին դեմքից հայացք է վերապրածների և փորձագետների աչքերով, ովքեր կոնկրետ տվյալների միջոցով ցույց են տալիս կապը Ցեղասպանության ժխտման և մեր ժամանակների սարսափելի շարունակության միջև»,– ասվում է հաղորդման մեջ։
Ֆիլմում փորձագետի դերում WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժն է, ով հայտարարել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության եղելության մասին։
«Թուրքիան ագրեսիվ քարոզչություն է իրականացնում ոչ աշխարհով, որ Հայոց ցեղասպանության մասին ոչ մի տեղ չհիշատակեն»,– ընդգծել է Ասանժը։
«Ժխտման ճարտարապետներ» ժապավենի ռեժիսորը Դևիդ Լի Ջոնսն է։ Ֆիլմը մի քանի կինոստուդիաների` Dada Films–ի, Preserving Humanity Films–ի, Primo Vision–ի, Montel Media Group–ի, Tanit Productions–ի և Blitz Films–ի համատեղ աշխատանքն է։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում