ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Սրբուհի Սարգսյանն իր կատարմամբ ստիպել է դեպի իրեն շրջվել ուկրաինական «Ձայնը» նախագծի 4 մարզչից 3-ին:
Երգչուհին 8-րդ եթերաշրջանի կույր լսումների ժամանակ կատարել է «My Kind of Love» երգը:
Կատարոմից հետո Ջամալան հիշեցրել է, որ իր մայրը հայ է, ինչից հետո Պոտապը կատակել է, թե սկսում է իր մեջ հայկական արմատներ գտնել իր ծագման մեջ։ Սերգեյ Բաբկինը նշել է, որ Սրբուհու ձայնը սահմաններ չուներ։
Загружается новость ...
"Право"
Սրբուհին որպես մարզիչ ընտրել է Պոտապին` ասելով, որ սիրտն այդպես է թելադրում։
Սրբուհի Սարգսյանը նախկինում մասնակցել է հայկական X Factor-ին: Զբաղեցրել է 2-րդ տեղը: Նրա խոսքով, ուկրաինական «Ձայնը» կարող է նոր ազդակ հաղորդել իր երաժշտական կարիերային։ -0-