Ջամալան առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
11:46
14 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայկական արմատներով ուկրաինական երգչուհի, «Եվրոտեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան առաջին անգամ ելույթով հանդես կգա Երևանում։
Երգչուհու մենահամերգը կկայանա փետրվարի 14–ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Սուսանա Ալիմովնա Ջամալադինովան, հայտնի Ջամալա անվամբ, ուկրաինական ղրիմաթաթարական երգչուհի և դերասանուհի է, Ուկրաինայի ժողովրդական արտիստ։ Հանդես է գալիս երգերի կատարմամբ ջազ, սոուլ, ֆանկ, փոփո և էլեկտրո ոճերում, ինչպես նաև մասնակցում օպերային ներկայացումների և շոուների։ –0–