Ինչպես կարելի է քվեարկել Հայաստանի պատվիրակ PARG–ի օգտին «Եվրատեսիլ 2025»–ի կիսաեզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջին ալիքը ներկայացրել է «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակ PARG–ի օգտին քվեարկելու կարգը։
Նշենք, որ PARG–ը քիչ առաջ փայլուն ելույթ ունեցավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում։ Այն դեռ շարունակվում է, կիսաեզրափակչի արդյունքները հայտնի կդառնան առաջիկա ժամերին։
www.esc.vote կայքում արդեն բաց է քվեարկությունն այն երկրների համար, որոնք Եվրատեսիլին չեն մասնակցում: Այցելեք www.esc.vote կայք (ձեր բանկային ու հեռախոսային քարտերը պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված)
Քվեարկեք Հայաստանի օգտին՝ առավելագույնը 20 քվե։ Եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20»
Եվրատեսիլին չմասնակցող երկրներից հնարավոր է քվեարկել մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ: