«House of cards»–ի հեղինակները պատմել են, թե ինչ է լինելու սերիալի եզրափակիչ եթերաշրջանում (ՎԻԴԵՈ)

09.10.2018, 11:02
Ամերիկյան Netflix ընկերությունը հրապարակել է «House of cards» հանրահայտ հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի նոր թրեյլերը:
«House of cards»–ի հեղինակները պատմել են, թե ինչ է լինելու սերիալի եզրափակիչ եթերաշրջանում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան Netflix ընկերությունը հրապարակել է «House of cards» հանրահայտ հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի նոր թրեյլերը, գրում է Life.ru-ն:

Թրեյլերում հեղինակներն ավելի մանրամասն տեղեկություն են հաղորդել դեպքերի հետագա զարգացման վերաբերյալ։

Վեցերորդ եթերաշրջանը հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանն է լինելու։ Պրեմիերան կկայանա նոյեմբերի 2-ին, իսկ սեզոնի կենտրոնական կերպարը կդառնա Քլեր Անդերվուդը (Ռոբին Ռայթ), ով կզբաղեցնի մահացած ամուսնու պաշտոնը։ Այժմ նրան կոչելու են «տիկին նախագահ»:

Ավելի վաղ Netflix ընկերությունը պաշտոնապես հաստատել է «House of cards» հեռուստասերիալում ԱՄՆ նախագահ Ֆրենք Անդերվուդի մահը, ինչը կապված էր ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի մասնակցությամբ սկանդալների հետ։ -0-