HBO ալիքը հրապարակել է «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանի երեք դրվագները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13.04.2016,
11:25
HBO ալիքը հրապարակել է «Գահերի խաղը» սերիալի 6–րդ եթերաշրջանի երեք դրվագները:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. HBO ալիքը հրապարակել է «Գահերի խաղը» սերիալի 6–րդ եթերաշրջանի երեք դրվագները, գրում է Lenta.ru–ն։
Առաջին դրվագում ներկայացված է Սերսեյա և Ջեյմե Լանիսթերների դրամատիկ զրույցը, երկրորդ դրվագում կարելի է տեսնել, թե ինչպես են Սանսա Ստարկն ու Տեոն Գրեյջոյը փախչում հետապնդումից։ Իսկ երրորդ դրվագում ներկայացված է տեսարան, թե ինչպես է Դեյեներիս Թարգարիենը մտնում դոթրակինների սրբազան քաղաքը` Վաես Դոթրակ։
6–րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24–ին։ –0–